Սաղմոսներ

14

Դաւիթը նկարագրում է անհաւատներին և խնդրում Աստուծոյ օգնութիւնը։

1Երգողների գլխաւորին։ Դաւիթի Սաղմոս։ Անզգամն ասեց իր սրտումը՝ թէ չ’կայ նորանք ապականուեցան և գարշելի եղան իրանց գործքերովը. ոչ ով չ’կայ որ գործէ։

2Տէրը երկնքիցը մտիկ է անում մարդկանց որդիների վերայ, որ տեսնէ, թէ կ’լինի՞ արդեօք մէկ իմաստուն, որ Աստուծուն խնդրէ։

3Ամենքը խոտորուեցան, եւ միասին անպիտացան. Բարի գործող չ’կայ, մէկն էլ չ’կայ։

4Մի՞թէ չեն իմանում ամեն անօրէնութիւն գործողները, որ իմ ժողովուրդն ուտում են ինչպէս որ հացը կ’ուտեն, եւ Տիրոջը չեն կանչում։

5Այնտեղ վախենում են վախով. Որովհետեւ Տէրը արդարների ցեղի մէջ է։

6Խեղճի խորհուրդը ամօթ էք անում, որ Տէրը նորա յոյսն է։

7Ո՜հ թէ Սիօնից գար Իսրայէլի փրկութիւնը. երբոր Տէրն իր ժողովրդի գերութիւնը դարձնէ՝ Յակոբը կ’ցնծայ և Իսրայէլն ուրախ կ’լինի։

Արարատ Աստվածաշունչ