Սաղմոսներ

148

Բոլոր աշխարհքը օրհնէ Տիրոջը։

1Ալէլուիա։ Օրհնեցէք Տիրոջը երկնքիցը. Օրհնեցէք նորան բարձունքումը։

2Օրհնեցէք նորան, ով նորա ամեն . Օրհնեցէք նորան, ով բոլոր զօրքեր։

3Օրհնեցէք նորան, ով արեգակն ու . Օրհնեցէք նորան, ով ամեն լուսաւոր աստղեր։

4Օրհնեցէք նորան, ով երկնից երկինք. Եւ ջուրեր որ երկնքի վերայ էք։

5Թող Տիրոջ անունը օրհնեն. Որովհետեւ նա հրամայեց եւ նորանք ստեղծուեցան։

6Եւ նորանց կանգնեցրեց մինչեւ յաւիտեանս յաւիտենից. դրաւ, որ չի խափանուիլ։

7Օրհնեցէք Տիրոջը երկրիցս, ով վիշապներ եւ ամեն անդունդներ։

8Կրակ եւ կարկուտ, ձիւն եւ ծուխ եւ մրրիկ քամի, որ նորա խօսքը կատարում էք.

9Սարեր եւ ամեն բլուրներ, պտղաբեր եւ ամեն մայրի ծառեր.

10 եւ ամեն անասուններ, սողացողներ եւ թեւաւոր թռչուններ.

11Երկրի թագաւորներ եւ ամեն ազգեր. Իշխաններ եւ երկրի ամեն .

12Երիտասարդներ եւ աղջիկներ. Ծերեր տղաներով միատեղ.

13Օրհնեն Տիրոջ անունը. Որովհետեւ միայն նորա անունը բարձր է. նորա փառքը երկնքից եւ երկրից վեր է։

14Եւ նա բարձրացրեց իր ժողովրդի եղջիւրը. իր ամեն սրբերի՝ Իսրայէլի որդկանց՝ իր մօտի ժողովրդի օրհնութիւնը։ Ալէլուիա։

Արարատ Աստվածաշունչ