Սաղմոսներ

16

Սուրբերի գեղեցիկ վիճակը և նորանց փրկուիլը մահից։

1Դաւիթի Երգ։ Պահիր ինձ, ով , որովհետեւ քեզ եմ յուսացած։

2Ասեցի Տիրոջը՝ թէ դու ես իմ Տէրը. Բարիք չ’ունիմ քեզանից ջոկ։

3Սուրբերին, որ երկրումն են, եւ փառաւորներին՝ նորանց վերայ է իմ բոլոր հաճութիւնը։

4Կ’շատանան նորանց ցաւերը, որ օտար Աստուծոյ ետեւից են վազում. Ես չեմ մատուցանել նորանց ընծաները, որ արիւնից են. Եւ նորանց անունները իմ շրթունքների վերայ չեմ առնիլ։

5Տէրն է իմ ժառանգութեան եւ իմ բաժակի բաժինը. Դու հաստատ պահում ես իմ ժառանգութիւնը։

6Ինձ վիճակ ընկաւ ցանկալի տեղուանքը, եւ այս ժառանգութիւնը հաճոյ է ինձ։

7Ես կ’օրհնեմ Տիրոջը, որ ինձ խրատ է տալիս. Եւ գիշերն էլ իմ երիկամունքները յորդորում են ինձ։

8Ես Տիրոջը դրի իմ առաջին ամեն ժամանակ. Որովհետեւ նա իմ աջ կողմն է. ես չեմ սասանուիլ։

9Սորա համար իմ սիրտն ուրախ է, եւ իմ փառքը ցնծում է. Եւ մարմինս էլ յուսով կ’բնակուի։

10Որովհետեւ իմ անձը չես թողիլ գերեզմանումը, եւ քո սրբին ապականութիւն տեսնիլ չես տալ։

11Դու ինձ ճանաչեցնում ես կեանքի ճանապարհը. քո երեսի առաջին ուրախութիւնների լիութիւն կայ, եւ քո աջ կողմը՝ քաղցրութիւններ՝ յաւիտեան։

Արարատ Աստվածաշունչ