Սաղմոսներ

70

Աղօթում է որ Աստուած ազատէ իր թշնամիներիցը։

1Երգողների գլխաւորին. Դաւիթի (Սաղմոս) յիշատակի համար։ Ով , շուտ արա որ ինձ փրկես, Տէր, որ ինձ օգնես։

2Թող ամաչեն եւ ամօթ լինին իմ անձը խնդրողները. Թող ետ դառնան եւ ամօթ լինին ինձ չար ուզողները։

3Թող իրանց ամօթովը ետ դառնան նորանք, որ ինձ ասում են՝ Վահ, վահ։

4Թող ցնծան եւ ուրախանան քեզանով բոլոր քեզ խնդրողները, եւ քո փրկութիւնը սիրողները միշտ ասեն. Աստուած մեծանայ։

5Բայց ես եմ եւ տնանկ, ով Աստուած, շուտով հասիր ինձ մօտ. Դու ես իմ օգնականն ու փրկիչը, Տէր, մի ուշանար։

Արարատ Աստվածաշունչ