Սաղմոսներ

82

Աստուծոյ սպառնալիքը անիրաւ դատաւորների դէմ։

1Ասափի Սաղմոս։ կանգնում է Աստուծոյ ժողովրդի մէջ. Նա աստուածների միջումը դատում է։

2Մինչեւ ե՞րբ էք դատելու անիրաւութիւնով, եւ ամբարիշտներին երես տեսնելու։ (Սէլա։)

3 արէք աղքատին եւ որբին. Արդարացրէք խեղճին եւ աղքատին։

4Փրկեցէք աղքատին եւ խեղճին. Ազատեցէք ամբարիշտների ձեռքիցը։

5Բայց չեն իմանում եւ միտք չեն առնում. Խաւարի մէջ են գնում. երկրի ամեն սիւները շարժուած են։

6Ես ասեցի. Դուք աստուածներ էք եւ ամենքդ բարձրելոյ որդիք։

7Սակայն մարդկանց նման կ’մեռնիք, եւ ինչպէս իշխաններից մէկը, վայր կ’ընկնէք։

8վեր կաց, ով Աստուած, դատիր երկիրը. որովհետեւ դու պիտի ժառանգես ամեն հեթանոսները։

Արարատ Աստվածաշունչ