Սաղմոսներ

86

Մեծ նեղութեան մէջ աղօթք։

1Դաւիթի ։ Տէր, խոնարհեցրու քո ականջը եւ պատասխանիր ինձ. Որովհետեւ եմ ես եւ խեղճ։

2Պահիր իմ անձը, որ ես մաքուր եմ. Փրկիր, ով իմ , քո ծառային, որ քեզ է յուսացած։

3Ողորմիր ինձ, Տէր, որ դէպի քեզ եմ կանչում ամեն օր։

4Ուրախ արա քո ծառայի անձը. որ դէպի քեզ եմ բարձրացնում իմ անձը, ով Տէր։

5Որովհետեւ դու, Տէր, ես եւ ներող, եւ ողորմութիւնով հարուստ բոլոր քեզ կանչողներին։

6Ականջ դիր իմ աղօթքին, ով Տէր. Եւ մտիկ արա իմ աղաչանքի ձայնին։

7Իմ նեղութեան օրը դէպի քեզ եմ կանչում. Որովհետեւ դու լսում ես ինձ։

8Քեզ նմանը չ’կայ աստուածների մէջ, Տէր, եւ չ’կայ քո գործքերի պէս։

9Ամեն ազգերն, որ արիր, կ’գան եւ երկրպագութիւն կ’անեն քո առաջին, Տէր. Եւ քո անունին կ’տան։

10Որովհետեւ դու մեծ ես եւ գործող. դու ես միայն Աստուած։

11Տէր, ցոյց տուր ինձ քո ճանապարհը, որ գնամ քո ճշմարտութեան մէջ. Միացրու իմ սիրտը որ քո անունիցը վախենայ։

12Կ’գոհանամ քեզանից, Տէր՝ իմ Աստուած, բոլոր սրտով. Եւ յաւիտեան կ’փառաւորեմ քո անունը։

13Որովհետեւ քո ողորմութիւնը մեծ է ինձ վերայ. Եւ դու փրկեցիր իմ անձը ներքեւի դժոխքիցը։

14Ով Աստուած, ամբարտաւանները վեր կացան ինձ դէմ եւ բռնաւորների ժողովքը ուզում է իմ անձը. Եւ քեզ չեն դնում իրանց առաջին։

15Բայց դու, ով Տէր, գթած Աստուած ես եւ ողորմած, երկայնամիտ եւ հարուստ քաղցրութիւնով եւ ճշմարտութիւնով։

16Նայիր ինձ վերայ եւ ողորմիր ինձ. Քո զօրութիւնը տուր քո ծառային, եւ փրկիր քո աղախնի որդիին։

17Նշան արա ինձ վերայ բարութեան համար, որ ինձ ատողները տեսնեն եւ ամաչեն. Նորա համար դու, Տէր, օգնեցիր եւ մխիթարեցիր ինձ։

Արարատ Աստվածաշունչ