Սաղմոսներ

87

Սիօնի փառաւորուիլը հեթանոսների դարձի գալովը։

1Կորխի որդկանցը. Սաղմոս. Երգ։ Նորա հիմունքը սուրբ սարերի վերայ են։

2Տէրը սիրում է Սիօնի դռները աւելի քան Յակոբի բնակարանները։

3Փառաւոր բաներ են պատմվում քեզանից, ով Աստուծոյ ։ (Սէլա։)

4Ռահաբին եւ Բաբիլոնին կ’յիշեմ նորանց մէջ որ ճանաչում են ինձ. Ահա Փղշտացիք եւ Տիւրոսը Քուշի հետ. Սա այնտեղ է ծնուած։

5Եւ Սիօնի համար կ’ասուի՝ այս մարդը եւ այն մարդը նորանում է ծնուած. Եւ ինքը Բարձրեալը նորա հիմունքը հաստատեց։

6Տէրն ազգերին գրելիս կ’պատմէ՝ սա այնտեղ է ծնուած։ (Սէլա։)

7Եւ երգիչները՝ ինչպէս որ պար բռնողները կ’ասեն՝ Իմ ամեն աղբիւրները քեզանում են։

Արարատ Աստվածաշունչ