Եբրայեցիս

1

Աստծու խոսքը իր Որդու միջոցով

1 հին ժամանակներում բազում անգամներ ու բազում ձևերով խոսեց մեր հայրերի հետ մարգարեների միջոցով. 2այս վերջին օրերին մեզ հետ խոսեց Որդու միջոցով, որին ամեն ինչի ժառանգ կարգեց, և որի միջոցով ստեղծեց նաև դարերը։ 3Նա է նրա փառքի լույսն ու նրա էության արտահայտումը, որ իր խոսքի զորությամբ ամեն բան կրում է։ Նա մեր մեղքերի մաքրումը կատարելուց հետո նստեց Աստծու մեծության աջ կողմում՝ բարձունքներում։

Որդին հրեշտակներից մեծ է

4Եվ հրեշտակներից այնքան բարձր դասվեց, որ նրանցից ավելի տարբեր ժառանգեց։

5Որովհետև հրեշտակներից որի՞ն երբևէ ասաց. «Դու ես իմ Որդին, ես այսօր ծնեցի քեզ» ։ Եվ դարձյալ. «Ես նրան կլինեմ, ու նա ինձ Որդի կլինի» ։

6Եվ դարձյալ, երբ անդրանիկին է մտցնում, ասում է. «

7Բայց հրեշտակների մասին ասում է. ։

8Սակայն Որդուն ասում է. «Քո գահը, Աստվա՛ծ, հավիտյանս հավիտենից է. քո թագավորության գավազանն արդարության գավազան է։

9։

10Եվ՝ «Դու, Տե՛ր, ի սկզբանե երկիրը հիմնեցիր, և քո ձեռքի գործն են նաև երկինքները։

11Նրանք կկորչեն, բայց դու կաս, կմնաս, իսկ բոլորը լաթի պես կմաշվեն։

12։

13Եվ հրեշտակներից որի՞ն երբևէ ասաց. ։

14Չէ՞ որ բոլորն էլ սպասավոր հոգիներ են՝ ուղարկված ծառայելու նրանց, ովքեր փրկությունը պիտի ժառանգեն։

Աստվածաշունչ «Նոր վերանայված Արարատ» Թարգմանություն