Ովսէէ մարգարեյի գիրք

12

Իսրայելը և Հուդան դատապարտված են

1Եփրեմն ինձ ստով է պաշարել, իսկ Իսրայելի տունը՝ խաբեությամբ. բայց Հուդան տակավին ճանաչում է Աստծուն և հավատարիմ է Սրբին։ 2Եփրեմը քամի է արածում և արևելյան քամուն հետապնդում, ամեն օր շատացնում է սուտն ու բռնությունը։ Դաշինք են կապում Ասորեստանի հետ և յուղ են տանում ։ 3Տերը Հուդայի հետ ևս վեճ ունի և պիտի պատժի Հակոբին նրա ճանապարհների համեմատ, ըստ նրա արարքների պիտի հատուցի նրան։ 4Արգանդում բռնեց եղբոր գարշապարից և իր ուժով մենամարտեց հետ։ 5Մենամարտեց հրեշտակի հետ և հաղթեց, լացեց և աղաչեց նրան։ Բեթելում գտավ նրան և այնտեղ խոսեց նրա , 6Տերը՝ Զորքերի Աստվածը, որի անունը Տեր է։

Դատապարտության այլ խոսքեր

7Քո Աստծո՛ւն դարձիր, ողորմությունն ու իրավունքը պահի՛ր և միշտ քո Աստծո՛ւն ապավինիր։

8Վաճառական է, որի ձեռքին խաբեության կշեռք կա. նա սիրում է հարստահարել։ 9Բայց Եփրեմն ասում է. «Իրոք հարստացա, ինձ համար ունեցվածք գտա, իմ ամբողջ վաստակում մի անօրենություն չեն գտնելու, որ լինի»։ 10Բայց ես եմ Տերը՝ քո Աստվածը, Եգիպտոսի երկրից ի վեր, հանդիսավոր տոնի օրերի պես քեզ դեռ վրանների մեջ եմ բնակեցնելու։ 11Ես խոսեցի մարգարեներին և շատացրի տեսիլքները և մարգարեների միջոցով առակախոսություն արեցի։ 12Եթե անօրենություն կա Գաղաադում, նրանք ունայն են դարձել. Գաղգաղայում արջառներ զոհեցին, նրանց զոհասեղանները քարակույտերի նման են արտի ակոսների վրա։

13Հակոբը փախավ Արամի երկրի դաշտը, և Իսրայելը ծառայեց կնոջ համար. կնոջ համար հոտերի պահապան եղավ։ 14Եվ մի մարգարեով Տերն Իսրայելին հանեց Եգիպտոսից, և մի մարգարեով նա պահպանվեց։ 15Եփրեմը դառնությամբ բարկացրեց Աստծուն, ուստի նրա արյունը իր վրա պիտի թափվի, և Տերը նրա նախատինքը իրեն պիտի վերադարձնի։

Աստվածաշունչ «Նոր վերանայված Արարատ» Թարգմանություն