Հոբի գիրք

26

1Հոբը պատասխանեց.

2«Ինչպե՜ս օգնեցիր տկարին, զորացրի՜ր ուժ չունեցողի բազուկը։

3Ինչպե՜ս խրատ տվեցիր իմաստուն չեղողին ու մե՜ծ հմտություն սովորեցրիր։

4Այդ խոսքերն ո՞ւմ ասացիր, և ո՞ւմ շունչը քեզանից դուրս եկավ։

5Ուրվականները երկունքով են բռնվում, ստորին ջրերն ու դրանց բնակիչներն էլ։

6Մերկ է նրա առաջ, և մեռելների ծածկոց չունի։

7Նա դատարկության վրա հյուսիսն է տարածում և ոչնչի վրա երկիրը կախում.

8Ջրերն ամպերի մեջ է ծրարում, և ամպերը դրանց տակ չեն պատռվում։

9Նա լիալուսնի երեսը ծածկել է, իր ամպը դրա վրա տարածել։

10Նա ջրերի երեսին լույսի և խավարի միջև մի շրջանակ է գծել՝ որպես սահման։

11Երկնքի սյուները սասանվում են ու նրա հանդիմանությունից ապշում։

12Իր զորությամբ ծովն է խաղաղեցնում և իր գիտությամբ ջարդում։

13Իր հոգով երկինքը զարդարեց. նրա ձեռքը փախչող Վիշապին վիրավորեց։

14Ահա սրանք են նրա ճանապարհների ծայրերը, և նրա մասին մեր լսածը փսփսուք է, և ո՞վ կարող է նրա զորության որոտումը հասկանալ»։

Նոր վերանայված Արարատ · HYARAR2018