Սողոմոնի Առակների գիրք

26

1Ինչպես ձյունը ամռանը և անձրևը հնձի ժամանակ, այնպես էլ անմիտին պատիվը վայել չէ։

2Ինչպես որ ճնճղուկն է թռվռում, և ծիծեռնակն է թռչում, այնպես էլ անտեղի անեծքը չի կատարվի։

3Խարազանը ձիու համար, սանձը՝ էշի, և գավազանը՝ անմիտների մեջքի համար։

4Անմիտին նրա հիմարության համեմատ մի՛ պատասխանիր, որպեսզի դու էլ նրան չնմանվես։

5Անմիտին պատասխանի՛ր նրա հիմարության համեմատ, որպեսզի իր աչքին իմաստուն չլինի։

6Ով որ անմիտի միջոցով պատգամ է ուղարկում, իր ոտքերն է կտրում և վնաս ։

7Ինչպես որ կաղի սրունքներն են երերում, այնպես էլ առակն է անմիտների բերանում։

8Ինչպես քարը պարսատիկի մեջ ամրացնողն է, այնպես էլ՝ անմիտին պատիվ տվողը։

9Անմիտների բերանում առակը հարբածի ձեռքը ծակող փշի պես է։

10Ով որ անմիտ անցորդին է վարձում, նման է նետաձիգի, որ խոցում է բոլորին։

11Ինչպես որ շունն է ետ դառնում դեպի իր փսխածը, այնպես էլ անմիտը կրկնում է իր հիմարությունը։

12Տեսե՞լ ես մեկին, որ ինքն իր աչքին իմաստուն է երևում. անմիտից ավելի հույս կա, քան թե նրանից։

13Ծույլն ասում է. «Ճանապարհին կորյուն կա, հրապարակների մեջ՝ առյուծ»։

14Դուռն իր ծխնիների վրա է դառնում, ծույլը՝ իր անկողնու վրա։

15Ծույլն իր ձեռքը մտցնում ամանի մեջ, և այն ետ դեպի իր բերանը տանելը հյուծում է նրան։

16Ծույլն իր աչքին ավելի իմաստուն է, քան յոթ մարդ, որոնք դատողությամբ են պատասխանում։

17Այն անցորդը, որը ներքաշվում է իրենը չեղող վեճի մեջ, նման է այն մարդուն, որ շունը բռնում է ականջներից։

18Ինչպես խենթը, որ կրակի կայծեր, նետեր և մահ է արձակում,

19Այնպես է այն մարդը, որ խաբում է իր հարևանին ու ասում. «Կատակում էի»։

20Փայտ չլինելու դեպքում կրակը կհանգչի, և չլինելիս կռիվը կդադարի։

21Ինչպես ածուխն է անթեղի համար, և փայտը՝ կրակի, նույնպես է կռվարար մարդը՝ վեճ բորբոքելու։

22Քսու մարդու խոսքերը քաղցր պատառների պես են. նրանք իջնում են փորի ։

23Բոցավառ շրթունքներն ու չար սիրտը արծաթի խարամով պատած խեցեղենի պես են։

24Ատողը կեղծում է իր շրթունքներով և սրտում խաբեություն է ։

25Երբ շնորհալի է նրա ձայնը, նրան չհավատա՛ս, որովհետև յոթ զզվելի բան կա նրա սրտում։

26Ատելությունը թեկուզ ծածկվի խաբկանքով, նրա չարությունը կհայտնվի մեջ։

27Փոս փորողն ինքը նրա մեջ կընկնի, և ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա։

28Ստախոս լեզուն ատում է իր , և շողոքորթող բերանը կորուստ է ։

Նոր վերանայված Արարատ · HYARAR2018