Սողոմոնի Առակների գիրք

7

1Որդյա՛կ իմ, պահի՛ր իմ խոսքերը և իմ պատվիրանները պահպանի՛ր քեզ մոտ։

2Պահի՛ր իմ պատվիրանները, որպեսզի ապրես, և իմ ուսուցումը պահպանի՛ր քո աչքի բիբի պես։

3Քո մատներին կապի՛ր դրանք, դրանք գրի՛ր քո սրտի տախտակի վրա։

4Իմաստությանն ասա՛. «Իմ քույրն ես», և «Բարեկա՛մ» կոչիր,

5Որպեսզի քեզ պահի շնացող կնոջից, այն ցոփ կնոջից, որի խոսքերը շողոքորթում են։

Անբարոյական կինը

6Որովհետև իմ տան պատուհանից՝ իմ ճաղավանդակի միջով նայեցի

7Եվ պակասամիտների մեջ տեսա և երիտասարդների մեջ նկատեցի մի պակասամիտ պատանու,

8Որը փողոցով անցնում էր այն կնոջ տան անկյան մոտով և նրա տան ճանապարհը բռնեց.

9Մթնշաղին, երբ օրը տարաժամեց, երբ գիշերվա խավարը պատեց։

10Եվ ահա մի դիմավորեց նրան պոռնիկի հագուստով և խորամանկ սրտով։

11Նա աղմկարար էր և կամակոր. նրա ոտքերն իր տանը չէին մնում։

12Երբեմն դրսում, երբեմն հրապարակներում և ամեն անկյունում դարանամուտ էր լինում։

13Սա բռնեց նրան և համբուրեց, անամոթ դեմքով ասաց նրան.

14«Ես խաղաղության զոհեր պիտի անեի. այսօր կատարեցի իմ ուխտերը։

15Դրա համար դուրս եկա քեզ դիմավորելու՝ քեզ փնտրելու, և գտա քեզ։

16Մահիճս պատել եմ ծածկոցներով, Եգիպտոսի երփներանգ հյուսվածքով։

17Անկողնուս մեջ , հալվե և կինամոն եմ ցողել։

18Եվ տարփանքով հագենանք մինչև առավոտ, տռփանքով զվարճանանք,

19Որովհետև ամուսինս տանը չէ, հեռու ճանապարհ է գնացել։

20Փողի քսակն իր հետ է վերցրել և լուսնի լրման օրն է գալու»։

21Իր բազում համոզիչ խոսքերով հրապուրեց նրան, իր շրթունքների շողոքորթությամբ խոտորեցրեց նրան։

22Նա էլ իսկույն գնաց նրա հետևից, ինչպես որ արջառն է սպանդանոց գնում, և ինչպես շղթայակապ ՝ ։

23Մինչև որ նետը ճեղքի նրա լյարդը. ինչպես որ թռչունն է շտապում դեպի ծուղակը և չգիտի, որ այն իր հոգու համար է։

24Եվ հիմա, որդյակնե՛ր, լսեցե՛ք ինձ և ուշադրությո՛ւն դարձրեք իմ բերանի խոսքերին։

25Թող սիրտդ չխոտորվի դեպի նրա ճանապարհները. մի՛ մոլորվիր նրա շավիղներում։

26Որովհետև նա շատերին է տապալել, և նրա սպանածները բազմաթիվ էին։

27Նրա տունը դժոխքի ճանապարհն է, որ մահվան սենյակներ է իջնում։

Նոր վերանայված Արարատ · HYARAR2018