Սաղմոսներ

100

Գոհության երգ

Գոհության սաղմոս։

1Գոչեցե՛ք Տիրոջը, ո՛վ ամբողջ ։

2Ծառայեցե՛ք Տիրոջն ուրախությամբ. ցնծությամբ եկե՛ք նրա առջև։

3Ճանաչեցե՛ք, որ Տերն է Աստվածը. նա է մեզ արարել, և ոչ թե մենք. մենք նրա ժողովուրդն ենք և նրա արոտի ոչխարները։

4Նրա դռները մտե՛ք գոհությամբ, նրա սրահները՝ փառաբանությամբ. գոհացե՛ք նրանից և օրհնեցե՛ք նրա անունը։

5Որովհետև է Տերը, և հավիտյան է նրա ողորմությունը, և նրա ճշմարտությունը՝ սերնդից մինչև սերունդ։

Աստվածաշունչ «Նոր վերանայված Արարատ» Թարգմանություն