Սաղմոսներ

111

Փառաբանություն Տիրոջը

1Ալելուիա՜։ Տիրոջից ամբողջ սրտով պիտի գոհանամ ուղիղների հավաքույթում և ժողովրդի մեջ։

2Մեծ են Տիրոջ գործերը, ցանկալի են բոլոր նրանց համար, ովքեր սիրում են դրանք։

3 և գեղեցկություն են նրա գործերը, և նրա արդարությունը մնում է հավիտյան։

4Իր հրաշքները հիշատակ դարձրեց իր համար. ողորմած և գթած է Տերը։

5Կերակուր տվեց իրենից վախեցողներին. նա հավիտյան հիշում է իր ուխտը։

6Իր գործերի զորությունը ցույց տվեց իր ժողովրդին՝ նրանց տալով հեթանոսների ժառանգությունը։

7Նրա ձեռքի գործերը ճշմարիտ և արդար են, հավատարիմ են նրա բոլոր պատվիրանները։

8Դրանք հաստատված են հավիտյանս հավիտենից և արված են ճշմարտությամբ ու ուղղամտությամբ։

9Նա ուղարկեց իր ժողովրդին. իր ուխտը պատվիրեց հավիտյան. սուրբ և ահավոր է նրա անունը։

10Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է. խոհեմություն է բոլոր նրանց համար, ովքեր անում են այն. նրա օրհնությունը մնում է հավիտյան։

Նոր վերանայված Արարատ · HYARAR2018