Սաղմոսներ

113

Աստծու բարությունը

1Ալելուիա՜։ Օրհնեցե՛ք, ո՛վ Տիրոջ ծառաներ, օրհնեցե՛ք Տիրոջ անունը։

2Թող օրհնյա՜լ լինի Տիրոջ անունը այսուհետև մինչև հավիտյան։

3Արևելքից մինչև արևմուտք օրհնյա՜լ լինի Տիրոջ անունը։

4Տերը բարձր է բոլոր ազգերի վրա, և նրա փառքը երկնքի վրա է։

5Ո՞վ է մեր Տեր Աստծու նման, որ բնակվում է բարձրության մեջ.

6Որ խոնարհվում է երկնքի և երկրի մեջ եղած բաները տեսնելու համար,

7Որ աղքատին վեր է հանում փոշուց և աղբից բարձրացնում է խեղճին,

8Որ նստեցնում է նրանց իր իշխանների հետ, իր ժողովրդի իշխանների հետ,

9Որ ամուլ կնոջը բնակեցնում է տան մեջ, որ նա որդիների ուրախ լինի։ Ալելուիա՜։

Նոր վերանայված Արարատ · HYARAR2018