Սաղմոսներ

114

Զատկական երգ

1Երբ Իսրայելը դուրս էր գալիս Եգիպտոսից, Հակոբի տունը՝ խաժամուժ ժողովրդի միջից,

2Հուդան եղավ նրա սրբությունը, Իսրայելը՝ նրա իշխանությունը։

3Ծովը տեսավ և փախավ, Հորդանանը ետ դարձավ։

4Սարերը խոյերի պես վեր-վեր խաղացին, իսկ բլուրները՝ գառների պես։

5Ի՞նչ եղավ քեզ, ո՛վ ծով, որ փախչում էիր, և քեզ, ո՛վ Հորդանան, որ ետ էիր դառնում։

6Դուք, ո՛վ սարեր, խոյերի պես վեր-վեր խաղացիք, և դուք, ո՛վ բլուրներ, գառների պես։

7Տիրոջից սարսափի՛ր, ո՛վ , Հակոբի Աստծուց,

8Որ վեմը ջրերի լիճ է դարձնում, իսկ քարքարուտը՝ ջրերի աղբյուր։

Նոր վերանայված Արարատ · HYARAR2018