Սաղմոսներ

115

Միակ ճշմարիտ Աստվածը

1Ոչ թե մեզ, Տե՛ր, ոչ թե մեզ, այլ քո անվա՛նը տուր քո ողորմության և քո ճշմարտության համար։

2Ինչո՞ւ հեթանոսներն ասեն. «Ո՞ւր է նրանց Աստվածը»։

3Բայց մեր Աստվածը երկնքում է. ամենը, ինչ որ նա կամենում է, անում է։

4Նրանց կուռքերը արծաթ ու են, մարդու ձեռքի գործեր.

5Բերան ունեն և չեն խոսում, աչքեր ունեն և չեն տեսնում,

6Ականջներ ունեն և չեն լսում, քիթ ունեն և հոտ չեն առնում,

7Ձեռքեր ունեն և չեն շոշափում, ոտքեր ունեն և չեն քայլում և ձայն չեն հանում իրենց կոկորդով։

8Նրանց կերտողներն էլ նրանց նման են, և բոլոր նրանք, որ իրենց հույսը դնում են դրանց վրա։

9Ո՛վ , հույսդ Տիրոջ վրա՛ դիր. նրանց օգնությունը և վահանը նա է։

10Ո՛վ Ահարոնի , ձեր հույսը Տիրոջ վրա՛ դրեք, նրանց օգնությունը և վահանը նա է։

11Ո՛վ Տիրոջից վախեցողներ, ձեր հույսը Տիրոջ վրա՛ դրեք. նրանց օգնությունը և վահանը նա է։

12Տերը հիշում է մեզ. նա կօրհնի, նա կօրհնի Իսրայելի տունը, նա կօրհնի Ահարոնի տունը։

13Նա կօրհնի Տիրոջից վախեցողներին՝ փոքրերին մեծերի հետ։

14Տերը կշատացնի օրհնությունը ձեզ վրա, ձեզ վրա և ձեր որդիների վրա։

15Դուք օրհնված եք Տիրոջից, որ երկինքն ու երկիրը ստեղծեց։

16Երկինքների երկինքը Տիրոջն է, և նա երկիրը տվեց մարդկանց որդիներին։

17Ոչ թե մեռելները պիտի օրհնեն Տիրոջը, ոչ էլ գերեզմանի մեջ իջնողները,

18Այլ մենք պիտի օրհնենք Տիրոջը այսուհետև մինչև հավիտյան։ Ալելուիա՜։

Աստվածաշունչ «Նոր վերանայված Արարատ» Թարգմանություն