Սաղմոսներ

125

Աստծու ժողովրդի ապահովությունը

Երգ՝ աստիճաններով բարձրանալիս։

1Տիրոջ վրա հույս դնողները սարի պես են, որը չի սասանվում և մնում է հավիտյան։

2Ինչպես Երուսաղեմի չորս կողմը սարեր կան, այնպես էլ Տերն իր ժողովրդի չորս կողմն է այսուհետև մինչև հավիտյան։

3Որովհետև ամբարիշտների գավազանը չի մնալու արդարների վիճակի վրա, որպեսզի արդարներն իրենց ձեռքերը չձգեն անօրենության։

4Տե՛ր, ՛ք գործիր նրանց համար, որոնք բարի են և իրենց սրտերով՝ ուղիղ։

5Բայց նրանց, որ իրենց ծուռ ճանապարհի մեջ են շեղվում, Տերը կորստյան կմատնի անօրենություն գործողների հետ. թող լինի Իսրայելին։

Աստվածաշունչ «Նոր վերանայված Արարատ» Թարգմանություն