Սաղմոսներ

126

Աղոթք փրկության համար

Երգ՝ աստիճաններով բարձրանալիս։

1Երբ Տերը գերությունից վերադարձնի, պիտի տեսնողների պես լինենք։

2Այն ժամանակ մեր բերանը պիտի լցվի ծիծաղով, և մեր լեզուն՝ ցնծությամբ. այն ժամանակ հեթանոսների մեջ պիտի ասեն. «Տերը մեծ բաներ արեց նրանց համար»։

3Տերը մեծ բաներ արեց մեզ համար, և մենք ուրախացանք։

4Ո՜վ Տեր, հե՛տ դարձրու մեզ գերությունից, ինչպես առուները հարավի երկրում։

5Արտասուքով ցանողները ցնծությամբ պիտի հնձեն։

6Նա, որ գնում և լաց է լինում՝ ցանելու սերմը տանելով, պիտի ցնծությամբ հետ գա՝ բերելով իր ցորենի խրձերը։

Նոր վերանայված Արարատ · HYARAR2018