Սաղմոսներ

130

Աղոթք օգնության համար

Երգ՝ աստիճաններով բարձրանալիս։

1Ո՜վ Տեր, խոր տեղերից քեզ եմ կանչում։

2Ո՜վ Տեր, լսի՛ր իմ ձայնը, թող ականջներդ ուշադիր լինեն իմ աղոթքի ձայնին։

3Տե՛ր, եթե դու հաշվելու լինես անօրենությունները, ո՞վ կարող է կանգնել քո առջև, ո՜վ Տեր։

4Որովհետև քեզ մոտ է թողությունը, որ քեզնից վախենան։

5Ես սպասում եմ Տիրոջը. իմ անձը սպասում է, և ես նրա խոսքին եմ հույսս դրել։

6Իմ անձը սպասում է Տիրոջն ավելի, քան առավոտին սպասողները, առավոտին սպասողներից էլ ավելի։

7Իսրայելը թող հույսը դնի Տիրոջ վրա, որովհետև Տիրոջ մոտ ողորմություն կա, և շատ կա նրա մոտ։

8Նա Իսրայելը կփրկի իր բոլոր անօրենություններից։

Աստվածաշունչ «Նոր վերանայված Արարատ» Թարգմանություն