Սաղմոսներ

133

Եղբայրական սիրո գովեստ

Երգ՝ աստիճաններով բարձրանալիս։ Դավթի (սաղմոս)։

1Ինչքա՜ն և ինչքա՜ն ցանկալի է, որ եղբայրները բնակվում են միասին, իրար հետ։

2Այն ազնիվ յուղի պես է, որ գլխի վրայից թափվում է մորուքի վրա, այսինքն՝ Ահարոնի մորուքի վրա, և իջնում է մինչև նրա հանդերձանքների ծայրը։

3Հերմոնի շաղի պես է, որ ցած է իջնում Սիոնի սարերի վրա, որովհետև Տերն այնտեղ պատրաստեց և ՝ մինչև հավիտյան։

Նոր վերանայված Արարատ · HYARAR2018