Սաղմոսներ
134
Աստծուն փառաբանելու կոչ
Երգ՝ աստիճաններով բարձրանալիս։
1Եկեք օրհնեցե՛ք Տիրոջը, ո՛վ Տիրոջ բոլոր ծառաներ, դուք, որ գիշերները կանգնում եք Տիրոջ տանը։
2Ձեր ձեռքերը բարձրացրե՛ք դեպի սրբությունը և օրհնեցե՛ք Տիրոջը։
3Տերը Սիոնից թող օրհնի քեզ. նա, որ արարեց երկինքն ու երկիրը։