Սաղմոսներ

136

Շնորհակալության աղոթք

1Գոհացե՛ք Տիրոջից, որովհետև է, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

2Գոհացե՛ք աստվածների Աստծուց, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

3Գոհացե՛ք տերերի Տիրոջից, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

4Նա է միայն մեծամեծ հրաշքներ է գործում, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

5Երկինքն արարեց իմաստությամբ, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

6Երկիրը տարածեց ջրերի վրա, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

7Մեծամեծ լուսատուներ արարեց, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը.

8Արեգակը, որ իշխում է ցերեկվա վրա, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը,

9Լուսինն ու աստղերը, որոնք իշխում են գիշերվա վրա, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

10Եգիպտոսին զարկեց նրա առաջնեկներով, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

11Եվ Իսրայելը հանեց նրանց միջից, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը,

12Հզոր ձեռքով և երկար մեկնած բազկով, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

13Կարմիր ծովը երկու բաժին արեց, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը.

14Իսրայելն անցկացրեց նրա միջով, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

15Փարավոնին և նրա զորքը թափեց Կարմիր ծովի մեջ, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

16Իր ժողովրդին տարավ անապատի միջով, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

17Մեծամեծ թագավորների զարկեց, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

18Հզոր թագավորների սպանեց, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը.

19Ամորհացիների Սեհոն թագավորին, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը,

20Եվ Բասանի Ովգ թագավորին, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

21Եվ նրանց երկիրը ժառանգություն տվեց, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը,

22Ժառանգություն՝ իր ծառայի համար, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

23Մեր խոնարհության մեջ հիշեց մեզ, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

24Մեզ փրկեց մեր թշնամիներից, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

25 է տալիս ամեն մի մարմնի, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

26Գոհացե՛ք երկնքի Աստծուց, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

Նոր վերանայված Արարատ · HYARAR2018