Սաղմոսներ

146

Փրկիչ Աստծու փառքը

1Ալելուիա՜։ Օրհնի՛ր Տիրոջը, ո՛վ անձ իմ։

2Տիրոջը պիտի օրհնեմ իմ կյանքում. սաղմոս պիտի ասեմ իմ Աստծուն, քանի կամ։

3Հույս մի՛ դրեք իշխանների, մարդու որդու վրա, որի մոտ չկա։

4Նրա հոգին պիտի դուրս ելնի, նա պիտի վերադառնա դեպի իր հողը, նույն օրն էլ պիտի կորչեն նրա մտադրությունները։

5Երանի՜ նրան, որի օգնականը Հակոբի Աստվածն է, և նրա հույսը իր Տեր Աստծու վրա է,

6Որ ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովը և նրանց մեջ եղած ամեն ինչ. որ է պահում հավիտյան.

7 է շնորհում զրկվածներին և է տալիս սովածներին, Տերը արձակում է կապվածներին։

8Տերը բացում է կույրերի աչքերը, Տերը կանգնեցնում է ընկածներին, Տերը սիրում է արդարներին։

9Տերը պահում է պանդուխտներին. նա ընդունում է որբերին և որբևայրիներին, բայց ծռում է ամբարիշտների ճանապարհը։

10Տերը պիտի թագավորի հավիտյան. քո Աստվածը, ո՛վ , ազգից մինչև ազգ։ Ալելուիա՜։

Աստվածաշունչ «Նոր վերանայված Արարատ» Թարգմանություն