Սաղմոսներ

147

Ամենակարող Աստծու փառքը

1Օրհներգեցե՛ք Տիրոջը, որովհետև է սաղմոս ասել մեր Աստծուն, որովհետև քաղցր և վայելուչ է օրհնաբանությունը։

2Տերը վերաշինում է Երուսաղեմը և ժողովում է Իսրայելի ցրված որդիներին։

3Նա բժշկում է կոտրած սիրտ ունեցողներին և փաթաթում է նրանց խոցերը։

4Նա հաշվում է աստղերը և նրանց բոլորին կոչում է իրենց անուններով։

5Մեծ է մեր Տերը և շատ զորավոր, նրա իմաստությանը չափ չկա։

6Տերը բարձրացնում է խեղճերին, ամբարիշտներին խոնարհեցնում է մինչև գետին։

7Երգեցե՛ք Տիրոջը գոհությամբ, քնարով սաղմո՛ս երգեցեք մեր Աստծուն,

8Որ երկինքը ծածկում է ամպերով, անձրև է պատրաստում երկրի համար և սարերին խոտ է աճեցնում.

9Անասուններին տալիս է իրենց կերակուրը և ագռավի ձագերին, որ կանչում են։

10Նա հաճություն չունի ձիու զորության հանդեպ և չի հավանում զորեղ մարդու սրունքները։

11Տերը հավանում է իրենից վախեցողներին, նրանց, որ իրենց հույսը դրել են իր ողորմության վրա։

12Ո՛վ , գովի՛ր Տիրոջը. օրհներգի՛ր քո Աստծուն, ո՛վ .

13Որովհետև նա ամրացնում է քո դռների նիգերը և օրհնում է քո որդիներին քո մեջ։

14Նա է տալիս քո սահմաններին և ընտիր ցորենով կշտացնում է քեզ։

15Նա իր հրամանը ուղարկում է , և նրա խոսքը վազում է իսկույն։

16Նա բրդի պես ձյուն է տալիս և եղյամ է ցանում մոխրի պես։

17Նա իր սառույցն է ուղարկում կտորտանքների պես. ո՞վ կարող է կանգնել նրա ցրտի առջև։

18Նա ուղարկում է իր խոսքը և հալեցնում է նրանց. փչել է տալիս իր քամին, և ջրեր են վազում։

19Նա իր խոսքը պատմում է Հակոբին, իր հրամաններն ու իրավունքները՝ Իսրայելին։

20Ոչ մի ազգի համար այսպես չարեց, և նրանք չեն ճանաչում նրա դատաստանները։ Ալելուիա՜։

Աստվածաշունչ «Նոր վերանայված Արարատ» Թարգմանություն