Սաղմոսներ

19

Աստծու փառքը արարչության մեջ

Երգողների գլխավորին։ Դավթի սաղմոս։

1Երկինքը պատմում է Աստծու փառքը, և երկնքի հաստատությունը հռչակում է նրա ձեռքի գործերը։

2Օրը օրին է հաղորդում, և գիշերը գիշերին գիտություն է ցույց տալիս։

3Զրույց չկա, և խոսքեր չկան. լսելի չէ նրանց ձայնը,

4Բայց նրանց հնչյունը դուրս է գալիս ամեն , և նրանց խոսքը՝ մինչև աշխարհի ծայրերը. երկնքում արեգակի համար վրան կանգնեցրեց,

5Որ փեսայի նման դուրս է գալիս իր առագաստից և հզոր մարդու պես ուրախանում է, որ գնա իր ճանապարհը։

6Նրա ելքը երկնքի մի ծայրից է, և նրա ընթացքը՝ մինչև երկնքի մյուս ծայրը. և ոչինչ չի ծածկվում նրա տաքությունից։

Տիրոջ օրենքը

7Տիրոջ օրենքը կատարյալ է և նորոգում է հոգին. Տիրոջ պատվիրանը ճշմարիտ է և իմաստուն է դարձնում պարզամիտին։

8Տիրոջ հրահանգներն ուղիղ են, ուրախացնում են սիրտը. Տիրոջ պատվերները մաքուր են, լուսավորում են աչքերը։

9Տիրոջ վախը սուրբ է, մնում է հավիտյան. Տիրոջ դատաստանները ճշմարիտ են և լիովին արդար։

10Դրանք ավելի ցանկալի են, քան ոսկին, քան թե մեծաքանակ զտված ոսկին, էլ ավելի քաղցր են, քան մեղրը և մեղրախորիսխը։

11Քո ծառան էլ խրատվում է դրանցով, և շատ հատուցում կա դրանց պահպանության մեջ։

12Ո՞վ կարող է իմանալ իր հանցանքները. իմ ծածուկ հանցանքներից էլ մաքրի՛ր ինձ։

13Քո ծառային պահի՛ր ամբարտավան մեղքերից, որ չունենան ինձ վրա. այն ժամանակ անարատ կլինեմ և մաքուր կլինեմ մեծ անօրենությունից։

14Թող քեզ ընդունելի լինեն իմ բերանի խոսքերը և սրտիս խորհուրդները, ո՜վ Տեր, իմ Վե՛մ և իմ Փրկի՛չ։

Նոր վերանայված Արարատ · HYARAR2018