Սաղմոսներ

2

Աստծու ընտրած թագավորը

1Ինչո՞ւ են խռովություն անում հեթանոսները, և ազգերը ունայնն են մտածում։

2Երկրի թագավորները վեր են կենում, և իշխաններն իրար հետ խորհուրդ են անում Տիրոջ դեմ և նրա Օծյալի դեմ՝ ասելով.

3«Կոտրենք նրանց կապանքները և նրանց չվանները դեն նետենք մեզնից»։

4Երկնքում բնակվողը ծիծաղում է, Տերը ծաղրում է նրանց։

5Այն ժամանակ նա պիտի բարկությամբ խոսի նրանց հետ և իր զայրույթով շփոթեցնի նրանց՝ ասելով.

6«Ես օծեցի իմ թագավորին իմ սուրբ լեռան վրա»։

7Պիտի հայտարարեմ հրամանը. Տերն ասաց ինձ. «Դու իմ որդին ես, ես այսօր ծնեցի քեզ։

8Խնդրի՛ր ինձնից, և ես հեթանոսներին քեզ ժառանգություն կտամ և երկրի ծայրերը՝ քեզ ունեցվածք։

9Երկաթե գավազանով նրանց կջարդես և բրուտի ամանի պես կփշրես նրանց»։

10Արդ, ո՜վ թագավորներ, խոհեմացե՛ք. խրատվեցե՛ք, ո՜վ երկրի ։

11Վախով ծառայե՛ք Տիրոջը և դողալով ցնծացե՛ք։

12Որդուն համբուրեցե՛ք, որ չբարկանա, և դուք չկորչեք ճանապարհի մեջ, որովհետև շուտով պիտի բորբոքվի նրա բարկությունը։ Երանի նրանց, որ ապավինել են նրան։

Նոր վերանայված Արարատ · HYARAR2018