Սաղմոսներ

34

Աստծու բարության փառաբանություն

Դավթի (սաղմոս), երբ նա իր կերպարանքը փոխեց Աբիմելեքի առաջ, որն էլ դուրս գցեց նրան, և նա գնաց։

1Տիրոջը պիտի օրհնաբանեմ ամեն ժամանակ. նրա փառաբանությունը միշտ իմ բերանում պիտի լինի։

2Իմ անձը պիտի պարծենա Տիրոջով, խեղճերը պիտի լսեն և ուրախանան։

3Ինձ հետ մեծարեցե՛ք Տիրոջը, իրար հետ բարձրացնենք նրա անունը։

4Ես դիմեցի Տիրոջը, և նա պատասխան տվեց ինձ և իմ ամեն սարսափից ազատեց ինձ։

5Նրան նայեցին և լուսավորվեցին, և նրանց երեսը չպիտի ամաչի։

6Այս աղքատն աղաղակեց, և Տերը լսեց ու փրկեց նրան իր բոլոր նեղություններից։

7Տիրոջ հրեշտակը բանակ է դնում իրենից վախեցողների չորս կողմում և է նրանց։

8Ճաշակեցե՛ք և տեսե՛ք, որ Տերը քաղցր է. երանելի է այն մարդը, որ ապավինել է նրան։

9Վախեցե՛ք Տիրոջից, ո՛վ նրա սրբեր, որովհետև նրանից վախեցողների համար ոչինչ չի պակասի։

10Առյուծի կորյունները կարիքի մեջ են և սոված, բայց Տիրոջը դիմողները ոչ մի բարիքի պակասություն չունեն։

11Եկե՛ք, որդինե՛ր, լսեցե՛ք ինձ. ես Տիրոջ երկյուղը կսովորեցնեմ ձեզ։

12Ո՞վ է այն մարդը, որ ուզում է ունենալ և լավ օրեր է ուզում բարություն տեսնելու համար.

13Պահի՛ր քո լեզուն չարությունից և քո շրթունքները, որ նենգություն չխոսեն։

14Հեռացի՛ր չարից և ՛ն գործիր. խաղաղությո՛ւն փնտրիր և գնա՛ նրա ետևից։

15Տիրոջ աչքերն արդարների վրա են, և նրա ականջները՝ նրանց աղաղակի ձայնին։

16Տիրոջ երեսը չարագործների դեմ է՝ նրանց հիշատակը երկրից ջնջելու համար։

17Արդարներն աղաղակում են, և Տերը լսում է ու նրանց փրկում է իրենց բոլոր նեղություններից։

18Տերը մոտիկ է սիրտը կոտրվածներին և փրկում է վշտաբեկ հոգիներին։

19Արդարի նեղությունները շատ են, բայց Տերն այդ բոլորից ազատում է նրան։

20Տերը պահում է նրա բոլոր ոսկորները, որ նրանցից ոչ մեկն էլ չկոտրվի։

21Չարությունը կսպանի ամբարիշտին, և արդարին ատողները կդատապարտվեն։

22Տերը փրկում է իր ծառաների անձը, և բոլոր նրան ապավինողները չեն դատապարտվի։

Աստվածաշունչ «Նոր վերանայված Արարատ» Թարգմանություն