Սաղմոսներ

37

Չարի և բարու վիճակը

Դավթի (սաղմոս)։

1Մի՛ բարկացիր չարերի վրա, մի՛ նախանձիր անօրենություն գործողներին,

2Որովհետև նրանք շուտով կտրվելու են խոտի պես և թառամելու են կանաչ խոտի նման։

3Տիրո՛ջը վստահիր և ՛ն արա, բնակվի՛ր երկրում և հետևի՛ր ճշմարտությանը։

4Տիրոջո՛վ ուրախացիր, և նա քո սրտի ուզածը կտա քեզ։

5Տիրո՛ջը հանձնիր քո ճանապարհը և վստահի՛ր նրան, և նա ամեն ինչ կտնօրինի։

6Եվ լույսի նման դուրս կհանի քո արդարությունը և քո իրավունքը՝ կեսօրվա պես։

7Համբերի՛ր և սպասի՛ր Տիրոջը. մի՛ բարկացիր այն մարդու վրա, որ իր չար խորհուրդներն է կատարում, և նրա ճանապարհը հաջողվում է։

8Դադարի՛ր բարկությունից և թո՛ղ զայրույթդ, մի՛ բորբոքվիր, որ չգործես,

9Որովհետև չարերը կոչնչանան, բայց Տիրոջն սպասողները կժառանգեն երկիրը։

10Դեռ մի քիչ ժամանակ էլ, և ամբարիշտը չի լինի, և երբ որ նայես նրա տեղին, նա այլևս չի լինի։

11Բայց խոնարհները ժառանգելու են երկիրը և ուրախանալու են առատ խաղաղությամբ։

12Ամբարիշտը չար է մտածում արդարի դեմ և իր ատամները կրճտացնում է նրա վրա։

13Տերը ծիծաղում է նրա վրա, որովհետև տեսնում է, որ նրա օրը եկել է։

14Ամբարիշտները հանում են սուրը և լարում իրենց աղեղները, որ ցած գցեն խեղճին ու աղքատին և սպանեն ուղիղ վարքով ապրողներին։

15Բայց նրանց սուրը իրենց սիրտը կմտնի, և նրանց աղեղները կփշրվեն։

16Արդարի քիչն ավելի լավ է, քան շատ ամբարիշտների ճոխությունը։

17Որովհետև ամբարիշտների բազուկները կփշրվեն, իսկ արդարներին հաստատ է պահում Տերը։

18Տերը գիտի արդարների օրերը, և նրանց ժառանգությունը հավիտյան է լինելու։

19Նրանք չեն ամաչելու չար ժամանակներում և սովի օրերին կշտանալու են։

20Որովհետև ամբարիշտները կկորչեն, և Տիրոջ թշնամիները կոչնչանան, ինչպես արտերի պարարտությունը. պիտի սպառվեն ծխի նման։

21Ամբարիշտը փոխ է վերցնում և չի վճարում, բայց արդարը ողորմած է և փոխ է տալիս։

22Որովհետև Տիրոջից օրհնվածները ժառանգելու են երկիրը, իսկ նրանից անիծվածները կոչնչանան։

23Տիրոջ կողմից են հաստատվում մարդու քայլերը, և նա հավանում է նրա ընթացքը։

24Թեկուզև ցած ընկնի, չի կործանվելու, որովհետև Տերը բռնում է նրա ձեռքից։

25Ես երեխա էի և ծերացա, բայց արդարին Աստծուց լքված չտեսա և նրա զավակին՝ մուրացող։

26Արդարը միշտ ողորմած է և փոխ է տալիս, և օրհնված է նրա զավակը։

27Հե՛տ քաշվիր չարից ու բարի՛ք արա և հավիտյան կմնաս։

28Որովհետև Տերն է սիրում և չի լքում իր սրբերին. նրանք կպահպանվեն հավիտյան, բայց ամբարիշտների սերունդը կոչնչանա։

29Արդարները ժառանգելու են երկիրը և հավիտյան բնակվելու են նրա վրա։

30Արդարի բերանն իմաստություն է խոսում, և նրա լեզուն իրավունք է զրուցում։

31Իր Աստծու օրենքն իր սրտում է. նրա քայլերը չեն տատանվելու։

32Ամբարիշտը հսկում է արդարին և փնտրում է, որ սպանի նրան։

33Բայց Տերն արդարին չի թողնի ամբարիշտի ձեռքին, և երբ արդարին դատի տանեն, չի թողնի, որ նրան դատապարտեն։

34Սպասի՛ր Տիրոջը և պահի՛ր նրա ճանապարհը, և նա կբարձրացնի քեզ, որ ժառանգես երկիրը և տեսնես ամբարիշտներին իրենց ոչնչանալու ժամանակ։

35Ես ամբարիշտին տեսա գոռոզ և տեղը հաստատ, ինչպես ճյուղատարած դալար ծառ։

36Բայց նա անցավ. ահա նա այլևս չկա. փնտրեցի նրան, և չգտնվեց։

37Նայի՛ր արդարին և տե՛ս ուղիղ մարդուն. այսպիսի մարդու վերջը է։

38Իսկ անիրավները միասին պիտի ոչնչանան. ամբարիշտների վերջը կորուստ է։

39Իսկ արդարների փրկությունը Տիրոջից է. նեղության ժամանակ նա է նրանց ապաստանը։

40Տերը կօգնի նրանց և կազատի նրանց. նրանց կազատի ամբարիշտներից և կփրկի նրանց, որովհետև իրենց հույսը դրել են նրա վրա։

Աստվածաշունչ «Նոր վերանայված Արարատ» Թարգմանություն