Սաղմոսներ

50

Ճշմարիտ պաշտամունք

Ասափի սաղմոս։

1Աստվածների Աստվածը՝ Տերը, խոսում է և կանչում է երկրին՝ արևելքից մինչև արևմուտք։

2Սիոնի միջից՝ գեղեցկության կատարելությունից, փայլում է Աստվածը։

3Մեր Աստվածը կգա և լուռ չի մնա. նրա առջև ոչնչացնող կրակ կա, և նրա չորս կողմը՝ սաստիկ մրրիկ։

4Նա վերևից կկանչի երկնքին և այս երկրին՝ իր ժողովրդին դատելու։

5«Իմ սրբերին հավաքեցե՛ք ինձ մոտ, որոնք զոհով ուխտ են կապել ինձ հետ»։

6Երկինքը կպատմի նրա արդարությունը, որովհետև դատավոր է։ (Սելա)։

7«Լսի՛ր, իմ ժողովո՛ւրդ, և ես կխոսեմ. և ես կտամ քեզ, ո՛վ , որ ես եմ Աստվածը, քո Աստվածը։

8Քեզ չեմ հանդիմանում քո ընծաների համար, և քո ողջակեզները միշտ իմ առջև են։

9Քո տնից արջառ չեմ վերցնում և ոչ էլ այծեր՝ քո փարախներից։

10Որովհետև իմն են անտառի բոլոր գազանները և հազարավոր սարերի անասունները։

11Ես գիտեմ սարերի բոլոր թռչուններին, և վայրի գազաններն իմ առջև են։

12Եթե սովածանամ, քեզ չեմ ասի, որովհետև իմն են աշխարհը և նրա լիությունը։

13Մի՞թե ես ցլերի միս կուտեմ և այծերի կխմեմ։

14Գոհության ընծա՛ մատուցիր Աստծուն և կատարի՛ր քո ուխտերը Բարձրյալի առջև։

15Կանչի՛ր ինձ նեղության օրը, ու ես կազատեմ քեզ, և դու կփառաբանես ինձ»։

16Բայց Աստված ամբարիշտին ասում է. «Քեզ ի՞նչ, որ դու պատմում ես իմ հրամանները և իմ ուխտը բերանդ ես առնում,

17Որովհետև ատում ես խրատը և իմ խոսքը ականջիդ հետևն ես գցում։

18Եթե գող ես տեսնում, գնում ես նրա հետ, և քո բաժինը շնացողների հետ է։

19Բերանդ չարության ես տալիս, և լեզուդ նենգություն է հնարում։

20Նստում ես և հակառակ ես խոսում եղբորդ դեմ. բամբասանքներ ես բարդում քո մոր որդու վրա։

21Այս բաներն արեցիր, և ես լուռ մնացի. կարծեցիր, թե ես էլ քեզ նման եմ, բայց հանդիմանելու եմ քեզ և քո արածը դնելու եմ քո աչքի առաջ։

22Մտածե՛ք այս մասին, ո՛վ Աստծուն մոռացողներ, որ գուցե ձեզ հափշտակեմ, և ոչ ոք չի լինի, որ փրկի։

23Գոհության ընծա մատուցողը փառաբանում է ինձ. և ով զգուշանա իր ճանապարհին, նրան ցույց կտամ Աստծու փրկությունը»։

Նոր վերանայված Արարատ · HYARAR2018