Սաղմոսներ

54

Թշնամիներից պաշտպանվելու աղոթք

Երգողների գլխավորին։ Նիկինոթով։ Դավթի երգ. երբ զիփացիները եկան և Սավուղին ասացին. «Ահա Դավիթը թաքնված է մեզ մոտ»։

1Ո՜վ , քո անունով ազատի՛ր ինձ և քո զորությամբ իրավո՛ւնք տուր ինձ։

2Ո՜վ Աստված, լսի՛ր իմ աղոթքը, ակա՛նջ դիր իմ բերանի խոսքերին.

3Որովհետև օտարները իմ դեմ ելան, և զորավորները փնտրում են իմ անձը. նրանք Աստծուն չեն դնում իրենց աչքի առաջ։ (Սելա)։

4Ահա Աստված իմ օգնականն է, Տերը պահպանում է իմ անձը։

5Նա չարիքը կդարձնի իմ թշնամիների վրա. քո ճշմարտությամբ կորցրո՛ւ նրանց։

6Ես հոժար կամքով ընծա կմատուցեմ քեզ և կգովեմ քո անունը, ո՜վ Տեր, որովհետև այն է։

7Որովհետև դու ամեն նեղությունից փրկում ես ինձ, և իմ աչքն ուրախությամբ է նայում իմ թշնամիների վրա։

Աստվածաշունչ «Նոր վերանայված Արարատ» Թարգմանություն