Սաղմոսներ

61

Պահպանության աղոթք

Երգողների գլխավորին։ Նիկինոթի վրա։ Դավթի սաղմոս։

1Ո՜վ , լսի՛ր իմ աղաղակը, նայի՛ր իմ աղոթքին։

2Երկրի ծայրից կանչում եմ քեզ, երբ թուլանում է սիրտս. առաջնորդի՛ր ինձ դեպի այն վեմը, որ բարձր է ինձնից.

3Որովհետև դու ես իմ ապավենը, զորավոր աշտարակը՝ թշնամու դեմ։

4Ես հավիտյան պիտի բնակվեմ քո խորանում, հավիտյան պիտի ապավինեմ քո թևերի ծածկույթին։ (Սելա)։

5Որովհետև, ո՛վ Աստված, դու լսում ես իմ ուխտերը և ինձ ես տալիս քո անունից վախեցողների ժառանգությունը։

6Օրեր ես ավելացնում թագավորի օրերի վրա, և նրա տարիները պիտի լինեն սերնդից սերունդ, ազգից մինչև ազգ։

7Նա հավիտյան պիտի մնա Աստծու առաջ. ողորմություն և ճշմարտությո՛ւն պատրաստիր, որ պահպանեն նրան։

8Ուրեմն քո անվանը սաղմոս պիտի ասեմ հավիտյան, որպեսզի օր օրի կատարեմ իմ ուխտերը։

Նոր վերանայված Արարատ · HYARAR2018