Սաղմոսներ

65

Գովաբանություն և շնորհակալություն

Երգողների գլխավորին։ Դավթի սաղմոս. երգ։

1Ո՜վ , քեզ է վայելում Սիոնի մեջ, և կատարվում է այն, ինչ ուխտել ենք քեզ։

2Դու լսում ես աղոթքը. ամեն մարդ քեզ մոտ է գալիս։

3Երբ անօրենությունները ծանրանում են մեզ վրա, դու քավում ես մեր ամբարշտությունները։

4Երանի՜ այն մարդուն, որին ընտրում ես դու և ընդունում, որ բնակվի քո գավիթներում. պիտի կշտանանք քո տան՝ սուրբ տաճարիդ բարիքներով։

5Զարհուրելի գործերով ես պատասխանում մեզ՝ արդարացում տալով, ո՛վ մեր փրկության Աստված, դու, որ երկրի բոլոր ծայրերում և ծովի հեռավոր տեղերում ապրողների հույսն ես,

6Որ իր զորությամբ հաստատում է լեռները և զորությամբ է գոտեպնդված,

7Որ ցածրացնում է ծովի ձայնը, նրա ալիքների ձայնը և ազգերի խռովությունը,

8Որ երկրի ծայրերում բնակվողները վախենան քո նշաններից. այնպես ես անում, որ արևելքից արևմուտք ուրախության ձայներ հնչեն։

9Դու հոգ ես տանում երկրին և ես խմեցնում նրան, խիստ հարստացնում ես այն. Աստծու գետը լիքն է ջրով. ցորեն ես պատրաստում մարդկանց համար, որովհետև այսպես ես պատրաստում այն։

10Դու ջուր ես խմեցնում նրա ակոսներին, հարթեցնում ես նրա անհարթ տեղերը, անձրևով փափկացնում ես այն և օրհնում նրանից բուսածը։

11Դու տարին պսակում ես քո բարիքներով, և քո հետքերը պարարտություն են կաթեցնում։

12Փարթամ են արոտավայրերը, և բլուրները ցնծություն են հագել։

13Արոտները լցված են ոչխարներով, և հովիտները ծածկված են ցորենով. նրանք ցնծությամբ աղաղակում են և երգում։

Նոր վերանայված Արարատ · HYARAR2018