Սաղմոսներ

76

Աստված հաղթող է

Երգողների գլխավորին։ Նիկինոթով։ Ասափի սաղմոս. երգ։

1 հայտնի է Հուդայի մեջ. նրա անունը մեծ է Իսրայելի մեջ։

2Սաղեմի մեջ է նրա խորանը. նրա բնակարանը՝ Սիոնի մեջ։

3Այնտեղ փշրեց աղեղի թռչող նետերը, վահանը, սուրը և կռիվը։ (Սելա)։

4Դու լուսավոր ես, ավելի փառավոր, քան հափշտակության սարերը։

5Սրտով զորավորները ավար դարձան, ննջեցին իրենց քնով, և բոլոր զորավոր մարդիկ իրենց ձեռքերում ուժ չգտան։

6Ո՛վ Հակոբի Աստված, քո սաստելուց քնով թմրեցին կառքերն ու ձիերը։

7Դու ահեղ ես, ո՜վ Տեր, ո՞վ կարող է կանգնել քո առջև քո բարկության ժամանակ։

8Դու երկնքից լսել ես տալիս դատաստանը. երկիրը վախենում է և մնում է լուռ,

9Երբ Աստված վեր է կենում անելու, որպեսզի փրկի երկրի բոլոր խեղճերին։ (Սելա)։

10Որովհետև մարդկանց բարկությունը պիտի դառնա քեզ համար, իսկ ավելորդ բարկությունը պիտի կապես, ինչպես ։

11Ո՛ւխտ դրեք և կատարե՛ք այն ձեր Տեր Աստծու համար. բոլորը, որ նրա չորս կողմում են, թող ընծա բերեն Ահեղին։

12Նա կոտրում է իշխանների հոգին և ահավոր է երկրի թագավորների նկատմամբ։

Նոր վերանայված Արարատ · HYARAR2018