Սաղմոսներ

87

Երուսաղեմը փառքի մեջ

Կորխի որդիներին։ Սաղմոս. երգ։

1Նրա հիմքերը սուրբ սարերի վրա են։

2Տերը սիրում է Սիոնի դռներն ավելի, քան Հակոբի բնակարանները։

3Փառավոր բաներ են պատմվում քո մասին, ո՛վ Աստծու ։ (Սելա)։

4Ռահաբին և Բաբելոնին պիտի հիշեմ նրանց մեջ, որոնք ճանաչում են ինձ. ահա փղշտացիները և Տյուրոսը Քուշի հետ. սա այնտեղ է ծնվել։

5Եվ Սիոնի համար պիտի ասվի. «Այս մարդը և այն մարդը ծնվել են նրանում» և՝ «Ինքը Բարձրյալը հաստատեց նրա հիմքերը»։

6Տերն ազգերն արձանագրելու ժամանակ պիտի հայտնի. «Սա այնտեղ է ծնվել»։ (Սելա)։

7Եվ երգիչները, ինչպես որ պար բռնողները, պիտի ասեն. «Իմ բոլոր աղբյուրները քո մեջ են»։

Նոր վերանայված Արարատ · HYARAR2018