Սաղմոսներ

93

Աստված՝ Թագավոր

1Տերը թագավոր է. նա մեծափառություն է հագել. Տերը զորություն է հագել և իր մեջքին կապել, դրա համար էլ աշխարհը հաստատ է և չի շարժվում։

2Քո աթոռը հաստատ է սկզբից. դու հավիտյան ես։

3Գետերը բարձրացնում են, Տե՛ր, գետերը բարձրացնում են իրենց ձայնը, գետերը բարձրացնում են իրենց գոռոցը։

4Հորդառատ ջրերի ձայնից ավելի զորավոր են ծովի ալիքները. ավելի զորավոր է Տերը բարձր վայրի մեջ։

5Քո վկայությունները խիստ վստահելի են. ո՜վ Տեր, քո տանը վայելուչ է սրբությունը երկար օրերով։

Աստվածաշունչ «Նոր վերանայված Արարատ» Թարգմանություն