Սաղմոսներ

96

Աստված՝ Գերագույն Թագավորը

1Նոր ե՛րգ երգեցեք Տիրոջը, երգեցե՛ք Տիրոջը, ամբո՛ղջ ։

2Երգեցե՛ք Տիրոջը, օրհնեցե՛ք նրա անունը, օր օրի քարոզեցե՛ք նրա փրկությունը։

3Հեթանոսների մեջ պատմեցե՛ք նրա փառքը, նրա հրաշքները՝ բոլոր ազգերի մեջ։

4Որովհետև Տերը մեծ է և անչափ օրհնված. նա ահավոր է բոլոր աստվածներից,

5Որովհետև ազգերի բոլոր աստվածները կուռքեր են, իսկ Տերն արարել է երկինքը։

6 և մեծություն կա նրա առջև, զորություն և գեղեցկություն՝ նրա սրբության մեջ։

7Տվե՛ք Տիրոջը, ո՛վ ազգերի ցեղեր, Տիրոջը փառք և զորությո՛ւն տվեք։

8Տիրոջը տվե՛ք իր անվան փառքը, ընծա՛ բերեք և մտե՛ք նրա սրահները։

9Սրբության վայելչությամբ երկրպագեցե՛ք Տիրոջը, վախեցե՛ք նրա երեսից, ո՛վ ամբողջ երկիր։

10Հեթանոսների մեջ ասացե՛ք. «Տերն է թագավորը. դրա համար էլ հաստատ է աշխարհը, չի սասանվում. նա ուղղամտությամբ պիտի դատի ժողովուրդներին»։

11Երկինքը թող ուրախ լինի, և երկիրը ցնծա. ծովը թող գոռա իր լիությամբ,

12Դաշտն ուրախանա, և այն ամենը, ինչ կա նրա մեջ. թող ցնծան անտառի բոլոր ծառերը

13Տիրոջ առաջ, որը գալիս է, որպեսզի դատի երկիրը. նա աշխարհը պիտի դատի արդարությամբ և ժողովուրդներին՝ իր ճշմարտությամբ։

Աստվածաշունչ «Նոր վերանայված Արարատ» Թարգմանություն