Հռովմայեցիս

10

Հավատի և օրենքի հակադրությունը

1Եղբայրնե՛ր, իմ սրտի փափագն ու աղոթքն Աստծուն նրանց համար են, որպեսզի փրկվեն։ 2Քանզի վկայում եմ նրանց, որ Աստծու հանդեպ ունեն, բայց ո՛չ գիտակցաբար, 3որովհետև նրանք Աստծու արդարությունը չգիտենալով և իրենց արդարությունը հաստատել փորձելով՝ Աստծու արդարությանը չհնազանդվեցին։ 4Օրենքի վախճանը Քրիստոսն է ամեն հավատացյալի արդարացման համար։

Փրկություն բոլորին

5Մովսեսը գրում է այն արդարության մասին, որ օրենքից է բխում. ։ 6Բայց հավատից բխող արդարության մասին այսպես է ասում. «Քո սրտում չասես՝ "Ո՞վ է երկինք բարձրանալու"», այսինքն՝ Քրիստոսին իջեցնելու համար, 7կամ՝ «Ո՞վ է անդունդ իջնելու», այսինքն՝ Քրիստոսին մեռելներից վեր հանելու համար։ 8Իսկ Գիրքն ի՞նչ է ասում. , այսինքն՝ հավատի խոսքը, որ մենք քարոզում ենք։ 9Որովհետև եթե Հիսուսին քո բերանով Տեր դավանես և քո սրտում հավատաս, որ նրան մեռելներից տվեց, կփրկվես. 10քանի որ սրտով հավատում են արդարանալու համար և բերանով դավանում են փրկության համար։ 11Որովհետև Գիրքն ասում է. ։ 12Հրեայի և հույնի միջև խտրություն չկա, որովհետև բոլորի Տերը նույնն է, առատաձեռն բոլորի հանդեպ, ովքեր կանչում են իրեն։ 13Քանի որ ։

14Արդ ինչպե՞ս կկանչեն նրան, ում չհավատացին, կամ ինչպե՞ս կհավատան նրան, ում մասին չլսեցին, կամ ինչպե՞ս կլսեն առանց քարոզչի։ 15Եվ ինչպե՞ս կքարոզեն, եթե չուղարկվեն։ Ինչպես որ գրված է. ։ 16Բայց բոլորը չէ, որ Ավետարանին հնազանդ եղան։ Եսային ասում է. «Տե՛ր, մեր ավետիսին ո՞վ հավատաց»։ 17Ուրեմն հավատը լսելուց է, իսկ լսելը՝ Քրիստոսի խոսքից։ 18Բայց ես ասում եմ. «Մի՞թե չլսեցին, մանավանդ որ ։

19Բայց ասում եմ. «Իսրայելը մի՞թե չիմացավ»։ Նախ Մովսեսն է ասում. ։

20Սակայն Եսային համարձակ ասում է. ։

21Բայց Իսրայելին ասում է. «Ամբողջ օրը ձեռքերս երկարեցի մի անհնազանդ ու հակառակվող ժողովրդի»։

Նոր վերանայված Արարատ · HYARAR2018