Առաջին Մնացորդաց գիրք

17

ՏԻՐՈՋ ԽՈՍՏՈՒՄԸ ԴԱՒԹԻՆ ԵՒ ՆՐԱ ՍԵՐՆԴԻՆ

( )

1Երբ Դաւիթը բնակուեց իր տանը, ասաց Նաթան մարգարէին. «Ահա ես բնակւում եմ մայրի փայտից կառուցուած իմ տանը, իսկ Տիրոջ ուխտի տապանակը վրանի տակ է»։ 2Նաթանն ասաց Դաւթին. «Ինչ որ կայ սրտումդ, արա՛, քանզի քեզ հետ է»։ 3Եւ այդ գիշեր Տէրը խօսքն ուղղելով Նաթանին՝ ասաց. 4«Գնա՛ եւ ասա՛ իմ ծառայ Դաւթին, թէ Տէրն այսպէս է ասում. “Դու ինձ համար բնակուելու չպիտի շինես, 5քանզի իսրայէլացիներին Եգիպտոսից հանելուց մինչեւ այսօր երբեք տան մէջ չեմ բնակուել, այլ անտուն վրանաբնակ եմ եղել։ 6Ամենուրեք, որ իսրայէլացիների հետ եմ եղել, մի՞թէ որեւէ բան եմ ասել Իսրայէլի ցեղերից որեւէ մէկին կամ նրա դատաւորներին, որոնց պատուիրել էի հովուել իմ ժողովրդին, ասելով, թէ՝ “Ինչո՞ւ ինձ համար մայրի փայտից տուն չէք շինում”։ 7Արդ, հետեւեա՛լն ասա իմ ծառայ Դաւթին. “Այսպէս է ասում ամենակալ Տէրը. Ես քեզ արօտավայրից՝ ոչխարների յետեւից վերցրի, որ Իսրայէլի իմ ժողովրդին առաջնորդ լինես։ 8Ուր որ գնում էիր, ամենուրեք քեզ հետ էի. ոչնչացրի քո բոլոր թշնամիներին քո առաջից ու երկրի վրայ եղած մեծամեծերի անուան պէս քեզ համար տուն ստեղծեցի։ 9Արդ, Իսրայէլի իմ ժողովրդի համար տեղ պիտի որոշեմ, դու նրան պիտի հաստատես, եւ նա առանձին պիտի բնակուի, ոչ մի հոգս պիտի չունենայ, եւ ոչ մի անիրաւութիւն նախկինի նման նրան այլեւս չպիտի ընկճի, 10ինչպէս սկզբում, այն օրերին, երբ Իսրայէլի իմ ժողովրդի վրայ էի կարգել, քեզ ենթարկել քո բոլոր թշնամիներին։ Արդ, ես՝ Տէրս, քեզ պիտի բազմացնեմ ու կառուցեմ քո տունը։ 11Եւ երբ քո օրերը լրանան, դու կը ննջես քո նախնիների հետ։ Քեզնից յետոյ քեզնից ծնուած քո զաւակին պիտի բարձրացնեմ եւ պիտի պատրաստեմ նրա թագաւորութիւնը։ 12Նա ինձ համար տուն պիտի շինի, իսկ ես նրա գահը յաւիտենական պիտի դարձնեմ։ 13Ես նրան պիտի լինեմ, իսկ նա ինձ որդի պիտի լինի։ Իմ ողորմածութիւնը նրանից չեմ պակասեցնելու, ինչպէս որ այն զլացել էի քեզնից առաջ եղածների հանդէպ։ 14Նա հաւատարիմ պիտի լինի իմ տան նկատմամբ, եւ նրա թագաւորութիւնը յաւիտենական պիտի լինի, նրա գահը՝ հաստատուն մինչեւ յաւիտեան”»։ 15Եւ Նաթանն այս բոլոր խօսքերը եւ այս ամբողջ յայտնութիւնը նոյնութեամբ պատմեց Դաւթին։

ԴԱՒԹԻ ԱՂՕԹՔԸ

()

16Եկաւ արքան ու նստելով Տիրոջ առջեւ՝ ասաց. «Ո՞վ եմ ես, Տէ՛ր Աստուած, եւ կամ ի՞նչ է իմ տունը, որ ինձ սիրեցիր յաւիտեան։ 17Կարծես այս բաները քիչ երեւացին քո աչքին, Աստուա՛ծ, հիմա էլ երկար ժամանակ խօսեցիր քո ծառայի մասին, վերաբերուեցիր ինձ հետ, ինչպէս բարձր կանգնած մի մարդու։ Դու բարձրացրիր ինձ, Տէ՛ր Աստուած։ 18Ի՞նչ աւելացնի Դաւիթը քեզ փառաւորելու համար. ինքդ ճանաչում ես քո ծառային 19եւ ըստ քո սրտի արեցիր այս ամբողջ մեծութիւնը, Տէ՛ր։ 20Քեզ նման ոչ ոք չկայ, եւ քեզնից բացի այլ Աստուած չկայ՝ դատելով այն բոլոր խօսքերից, որ լսել ենք մեր ականջներով։ 21Եւ չկայ երկրի վրայ այնպիսի ազգ, ինչպէս Իսրայէլի քո ժողովուրդն է, որին Աստուած առաջնորդեց, որ փրկի իր ժողովրդին։ Դու ստացար մեծ ու երեւելի ՝ ազգեր քշելով քո ժողովրդի առջեւից։ Դու նրան ազատեցիր Եգիպտոսից։ 22Քո իսրայէլացի ժողովրդին յաւիտենապէս դարձրիր քեզ, եւ դու նրանց համար Աստուած եղար։ 23Արդ, Տէր իմ, այն խօսքը, որ ասացիր քո ծառայի եւ նրա տան մասին, թող հաստատ լինի յաւիտեան։ 24Դու ասացիր, Տէ՛ր, ամենակալ Տէ՛ր Աստուած Իսրայէլի, թէ քո ծառայ Դաւթի տունը թող կանգուն մնայ քո առջեւ, 25քանզի դու, Տէ՛ր, քո ծառայի ականջին յայտնեցիր, թէ քեզ համար տուն եմ կառուցելու, եւ դրա համար քո ծառան է անում քո առջեւ։ 26Արդ, Տէ՛ր, դու ես Աստուած, եւ դու ասացիր այդ խօսքերը քո ծառայի մասին։ 27Սկսի՛ր այսուհետեւ օրհնել քո ծառայի տունը, որ յաւիտեան լինի քո առջեւ, քանզի, Տէ՛ր, դո՛ւ օրհնեցիր եւ օրհնի՛ր նրան յաւիտեան»։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն