Առաջին Մնացորդաց գիրք

18

ԴԱՒԹԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՅԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ ՀԱՐԵՒԱՆ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՀԱՆԴԷՊ

()

1Դրանից յետոյ Դաւիթը հարուածեց այլազգիներին, վանեց նրանց, այլազգիների ձեռքից գրաւեց Գէթն ու նրա գիւղերը։ 2Նա հարուածեց Մովաբին, եւ մովաբացիները դարձան Դաւթի հարկատու ծառաները։ 3Դաւիթը Եմաթում հարուածեց Սուբայի արքայ Ադրազարին, երբ սա գնում էր իր իշխանութիւնը հաստատելու Եփրատ գետի վրայ։ 4Նրանից վերցրեց հազար մարտակառք, եօթը հազար ձիաւոր ու քսան հազար հետեւակ։ Դաւիթը ջարդեց բոլոր մարտակառքերը՝ թողնելով միայն հարիւր մարտակառք։ 5Դամասկոսից եկան ասորիները, որ օգնեն Սուբայի արքայ Ադրազարին։ Դաւիթը սպանեց քսաներկու հազար ասորի։ 6Նա Ասորիքում՝ Դամասկոսի մօտ բերդապահ զօրք դրեց, եւ նրանք Դաւթի հարկատու ծառաները դարձան։ Տէրը հովանաւորեց Դաւթին ամենուրեք, ուր որ նա գնում էր։ 7Դաւիթը Ադրազարի թիկնապահներից առաւ ոսկէ մանեակները եւ բերեց ։ 8Դաւիթը Մատեբեթից եւ Ադրազարի բարգաւաճ քաղաքներից խիստ շատ պղինձ վերցրեց։ Եւ դրանով է, որ Սողոմոնը պատրաստեց պղնձէ աւազանը եւ պղնձէ սիւներն ու անօթները։ 9Երբ Եմաթի արքայ Թովուն լսեց, թէ Դաւիթը հարուածել է Սուբայի արքայ Ադրազարի բոլոր զօրքերին, 10իր որդի Ադուրամին ուղարկեց արքայի մօտ նրա առողջութիւնը հարցնելու եւ շնորհաւորելու նրան, քանզի իր դէմ պատերազմել էր Ադրազարը եւ յաղթել իրեն. Թովուն էր Ադրազարին։ Նա իր որդու միջոցով ուղարկեց նաեւ ամէն տեսակ ոսկէ ու արծաթէ անօթներ։ 11Դաւիթը բոլոր ազգերից՝ եդոմացիներից, մովաբացիներից, ամոնացիներից, այլազգիներից եւ ամաղեկացիներից գրաւած արծաթի ու ոսկու հետ դրանք եւս նուիրեց Տիրոջը։ 12Եւ Շարուհիի որդի Աբեսսան Ալոնի հովտում հարուածեց տասնութ հազար եդոմացիների 13ու հովտում բերդապահ զօրք դրեց։ Եդոմացիները Դաւթի ծառաները դարձան, եւ Տէրը փրկեց Դաւթին ամենուրեք, ուր նա գնում էր։ 14Դաւիթը թագաւորեց ամբողջ Իսրայէլի վրայ, եւ նա ու արդարութիւն էր ի գործ դնում իր ամբողջ ժողովրդի մէջ։ 15Շարուհիի որդի Յովաբը զօրքի հրամանատար էր, Աքիլուդի որդի Յոսափատը՝ դիւանապետ, 16Աքիտոբի որդի Սադոկը եւ Աբիաթարի որդի Աբիմելէքը՝ քահանաներ, Սուսան՝ գլխաւոր քարտուղար, 17Յովիդայէի որդի Բանեասը՝ քերեթիների ու օփելեթիների վերակացու, իսկ Դաւթի որդիները՝ արքայի առաջին փոխանորդները։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն