Առաջին Մնացորդաց գիրք

20

ԴԱՒԻԹԸ ԳՐԱՒՈՒՄ Է ՌԱԲԱԹԸ

( )

1Պատահեց, որ յաջորդ տարի, երբ թագաւորները պատերազմի էին ելել միմեանց դէմ, Յովաբը հաւաքեց բոլոր զօրագնդերը եւ ասպատակեց ամոնացիների ամբողջ երկիրը։ Նա եկաւ եւ պաշարեց Ռաբաթը, իսկ Դաւիթը մնաց Երուսաղէմում։ 2Յովաբը գրաւեց Ռաբաթը եւ կործանեց այն։ Դաւիթը նրանց Մեղքոմ թագաւորի գլխից առաւ թագը։ Պարզուեց, որ դրա ոսկին մի քաշ ունի՝ զարդարուած թանկարժէք քարերով։ 3Այն դրեցին Դաւթի գլխին։ Շատ-շատ աւար վերցրեց նա, այնտեղի ժողովրդին դուրս բերեց, չարաչար աշխատեցրեց՝ սղոցներով սղոցել տալով ու երկաթէ ուրագներով տաժանակիր աշխատանքի լծել տալով նրանց։ Այսպէս վարուեց Դաւիթը ամոնացիների հետ բոլոր քաղաքներում եւ իր ամբողջ զօրքով վերադարձաւ ։

ՊԱՏԵՐԱԶՄ ԱՅԼԱԶԳԻՆԵՐԻ ԴԷՄ

( )

4Դրանից յետոյ Գազերում կրկին եղաւ այլազգիների դէմ։ Այն ժամանակ ուսթացի Սուբաքէն յարձակուեց հսկաների որդիներից Սեպփիասի վրայ եւ հալածեց նրան։ 5Դարձեալ պատերազմ եղաւ այլազգիների դէմ, եւ Յայիրի որդի Եղէանան յարձակուեց գէթացի Գողիադի Ղէէմիի վրայ, որի նիզակի փայտը ոստայնանկների գլանի չափ էր։ 6Դարձեալ պատերազմ եղաւ Գէթում։ Այնտեղ կար մի շատ հսկայ մարդ, որի մատները վեց-վեց լինելով՝ ընդամէնը քսանչորս մատ ունէր։ Նա հսկաների ցեղից էր։ 7Նա լուտանք էր թափում Իսրայէլի վրայ, ուստի Դաւթի եղբօր որդի Սամաայի որդի Յոնադաբը սպանեց նրան։ Սրանք Գէթի Հռափա քաղաքից էին։ Սրանք ամէնքը հսկայ մարդիկ էին եւ ընկան Դաւթի ու նրա զօրականների ձեռքով։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն