Առաջին Մնացորդաց գիրք

4

ՅՈՒԴԱՅԻ ՍԵՐՈՒՆԴԸ

1Յուդայի որդիները՝ Փարէս, Եսրոմ, Քարմի, Օր, Սուբաղ, իսկ սրա որդին՝ Կերիա։ 2Սուբաղը ծնեց Յեթին, Յեթը ծնեց Աքիսայիին ու Ղադային։ Սրանք Սարաթիայի սերունդն են։ 3Սրանք են Ետամի որդիները. Յեսրայէլ, Յեսմա եւ Գաբէս, իսկ նրանց քրոջ անունն էր Եսեղեփոն։ 4Գեդուրի հայրը Փանուէլն էր, իսկ Օսանի հայրը՝ Եզերը։ Սրանք են Բեթղեհէմի Եփրաթայի անդրանիկ որդի Օրի որդիները։ 5Թեկուայի հայր Ասքուրը երկու ունէր՝ Աաղա ու Նոոբա։ 6Նոոբան ծնեց Օքոզամին, Նեփադին, Թեմանին եւ Ասթերանին։ 7Սրանք բոլորը Նոոբայի որդիներն են։ Աաղայի որդիները՝ Նարեթ, Ասաար եւ Եթնադի։ 8Եւ Կոսը ծնեց Եգնոբին եւ Սոբեբային։ Սրանք են Յարիմի որդու՝ Հռեքաբի եղբօր սերունդները։ 9Գաբէսը առաւել յայտնի էր, քան իր եղբայրները, եւ մայրը նրա անունը Իգաբէս դրեց՝ ասելով. «Ծնեցի նրան Գաբէսի նման»։ 10Իգաբէսը դիմեց Իսրայէլի Աստծուն՝ ասելով. «Օրհնի՛ր ինձ, ընդարձակի՛ր իմ սահմանները, ձեռքդ ինձ վրայ թող լինի, եւ իմաստութի՛ւն տուր, որ »։ Եւ նրան տուեց այն ամէնը, ինչ նա խնդրել էր։

ԱՅԼ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱԶԳԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ

11Եսքասի հայր Քաղեբը ծնեց Մաքիրին, որն Ասաբոնի հայրն էր։ 12Ասպաթոնը ծնեց Յատրոփային, Փեսէին, Թանային՝ Նաասա քաղաքի հօրը, կենէզացի Եսեղոնի եղբօրը։ Սրանք Հռեփի բնակիչներն են։ 13Կենէզի որդիները՝ Գոթոնիէլ եւ Սարայիա, իսկ Գոթոնիէլի որդին՝ Աթաթ։ 14Մանաթին ծնեց Գոփորային, իսկ Սարայիան ծնեց Գերսասիմի հայր Յաբաբին։ Արդարեւ, սրանք հիւսներ էին։ 15Յեփոնէի որդի Քաղեբի որդիները՝ Եռաղա եւ Նաամ, իսկ Արամի որդին՝ Կենէզ։ 16Յայէլի որդիները՝ Ղեզիփաղի, Զեփա, Թիրա եւ Եսրայէլ։ 17Եսրայէլի որդիները՝ Յեթեր, Մորադ ու Գափեր։ Աղոնը ծնեց Յեթերին, Մարոնին, Յեսմային, Այեսբային՝ Սեթեմոնի հօրը։ 18Նրա կինը ծնեց Յարեդին՝ Գեդորի հօրը, Յաբարին՝ Սաքոնի հօրը, եւ Յեքթիէլին՝ Զոնանի հօրը։ Սրանք են Մորեդի կնոջ՝ փարաւոնի դուստր Բեթթիայի ծնած որդիները։ 19Օդիայի կնոջ՝ Նաքիմի քրոջ որդիները՝ Կեսիայի հայր Դանա, Հոմամի հայր Սիմէոն, իսկ Կէիլայի հայր Նայեմի որդիները՝ Օտարմի, Յեսթեմոն եւ Մաքաթի։ 20Սիմիունի որդիները՝ Ամնոն, Անանից ծնուած Հռաննոն եւ Թիղոն։ Յեսսէի որդի՝ Զոքաթ ու Զոքաթի որդիները։

ՍԵՂՈՒՄԻ ՍԵՐՈՒՆԴԸ

21Յուդայի որդի Սեղումի որդիները. Ղեքադի հայրը՝ Էրը, Մադէսի հայրը՝ Դադաան եւ նրանց սերունդները՝ 22Եբդաթ, Աբուստան, Նեսոբա, Յովակիմ՝ Քուզեբի բնակիչները, Յովաս, Սարափ, որոնք Մովաբում բնակուեցին, եւ Աբեթարը նրանց վերադարձրեց Նաթուկիմ։ 23Սրանք բրուտներ էին, որոնք բնակւում էին Անատիմում ու Սադերայում թագաւորի հետ, նրա թագաւորութեան մէջ։ Սրանք զօրացան եւ բնակուեցին այնտեղ։

ՇՄԱՒՈՆԻ ՍԵՐՈՒՆԴԸ

24Շմաւոնի որդիները՝ Նաբուէլ, Յամին, Յարիբ, Զարեհ, ։ 25Սաւուղի որդին՝ Սաղէմ, սրա որդին՝ , սրա որդին՝ Ասեման, սրա որդին՝ Մազբա, 26սրա որդին՝ Ամուէլ, սրա որդին՝ Սաբուդ, սրա որդին՝ Զաքուր, սրա որդին՝ Սեմէի։ 27Սեմէին ունէր վեց որդիներ ու տասը դուստրեր, բայց նրա եղբայրները շատ որդիներ չունէին. նրանց ամբողջ տոհմը Յուդայի որդիների նման չէր բազմանում։ 28Նրանք բնակուեցին Բերսաբինում, Սամաայում, Մոլադայում, Սերսուղայում, 29Բաաղայում, Քուասոմում, Թուղադայում, 30Բաթուղում, Երմայում, Սիկիլակում, 31Բեթմարայում, Քաբորայում, Կեսսէոսիմում եւ Բարուասէորիմի տանը։ Սրանք էին նրանց քաղաքները մինչեւ արքան։ 32Նրանց քաղաքներն էին նաեւ Երամը, Երեմոնը, Թոքանը, Եսանը, Թեկենը՝ հինգ ։ 33Այս բոլոր քաղաքների շուրջը, մինչեւ Բաաղ սփռուած նրանց բնակավայրերի կալուածքների ու նրանց տէրերի անունները սրանք են. 34Մոսոբաբ, Ամաղէկ, Ամասիայի որդի Յոսիա, 35Յովէլ, Ասիէլի որդի Սարիայի որդի Սաբիայի որդի , 36Եղիոնէ, Յեկեբա, Յասթէ, Յասուիա, Ասայիա, Եդիէլ, Իսմայէլ, Բանեա, 37Սամուայի որդի Սամարիայի որդի Յեդիայի որդի Աղոնի որդի Սեփերի որդի Զուզա։ 38Այս առ անուն յիշուածները իրենց տոհմերի իշխաններն էին, որոնց հայրերի տոհմերը շատ էին բազմացել։ 39Սրանք գնացին հասան մինչեւ Գերարա, մինչեւ Գայի արեւելեան կողմը, որ իրենց հօտերի համար արօտավայր որոնեն։ 40Նրանք գտան բազմաթիւ ու հարուստ արօտավայրեր, մի ընդարձակ իրենց առաջ, ուր խաղաղութիւն ու հանդարտութիւն էր տիրում, որովհետեւ նախկինում Քամի որդիներն էին այստեղ բնակուել։ 41Անուն առ անուն յիշատակուած այս մարդիկ Յուդայի Եզեկիա արքայի օրօք եկան եւ կոտորեցին նրա բնակիչներին, այնտեղ բնակուող մինեցիներին ու նրանց փոխարէն բնակուեցին մինչեւ այսօր, որովհետեւ իրենց հօտերի համար այնտեղ արօտավայրեր էին գտել։ 42Նրանցից՝ Շմաւոնի որդիներից հինգ հարիւր մարդ գնաց Սէիր լեռը, իսկ Յեթեսիայի որդիներ Փաղատիան, Նովադիան, Հռափայիան ու Օզիէլը դարձան նրանց իշխանները։ 43Նրանք կոտորեցին Ամաղէկից այստեղ հաստատուած վերապրածներին եւ այստեղ բնակուեցին մինչեւ այսօր։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն