Ա Կորնթացիս

10

ՉՓՈՐՁԵԼ ԱՍՏԾՈՒՆ, ԻՆՉՊԷՍ ՓՈՐՁԵՑ ԻՍՐԱՅԷԼԸ

1Եղբայրնե՛ր, չեմ ուզում, որ անգիտանաք, որ մեր հայրերը բոլորն էլ ամպի առաջնորդութեան տակ էին եւ բոլորն էլ ծովով անցան. 2եւ բոլորը, հետեւելով Մովսէսին, մկրտուեցին ու ծովի մէջ. 3եւ բոլորն էլ նոյն հոգեւոր ուտելիքը կերան, 4եւ բոլորն էլ նոյն հոգեւոր ըմպելիքը խմեցին, որովհետեւ խմում էին հոգեւոր այն վէմից, որ գնում էր նրանց հետ եւ այն վէմը ինքը՝ Քրիստոսն էր։ 5Բայց նրանցից շատերը չէ, որ հաճելի եղան Աստծուն, քանզի անապատում ընկան մեռան։ 6Եւ այն որպէս օրինակ եղաւ մեզ համար, որպէսզի չար բաների ցանկացող չլինենք, ինչպէս որ ցանկացան նրանք։ 7Եւ չլինենք կռապաշտներ, ինչպէս նրանցից ոմանք. ինչպէս գրուած է. 8Եւ չպոռնկանանք, ինչպէս նրանցից ոմանք պոռնկացան, եւ մի օրում ընկան քսանչորս ։ 9Եւ չփորձենք Տիրոջը, ինչպէս փորձեցին նրանցից ոմանք եւ կոտորուեցին օձերից։ 10Եւ չտրտնջանք, ինչպէս տրտնջացին նրանցից ոմանք եւ կորստեան մատնուեցին մահուան հրեշտակից։ 11Եւ այս բոլորը իբրեւ օրինակ պատահեց նրանց հետ, բայց որպէս խրատ գրուեց մեզ համար, մեզ, որոնց համար հասել է յաւիտեանների վախճանը։

12Այսպէս ուրեմն՝ ով կարծում է, թէ կանգնած է հաստատ, թող զգոյշ լինի, գուցէ թէ ընկնի։ 13Ձեր վրայ ոչ մի փորձութիւն չի եկել, բացի մարդկանցից ։ Բայց հաւատարիմ է , որ ձեզ աւելի փորձութեան մէջ չի գցելու, քան կարող էք տանել. այլ՝ փորձութեան հետ փրկութեան էլ է ցոյց տալու, որպէսզի կարողանաք համբերել։

14Ուստի, իմ սիրելինե՛ր, փախէ՛ք կռապաշտութիւնից։ 15Ասում եմ ձեզ իբրեւ գիտակից մարդկանց. ինքնե՛րդ դատեցէք, ինչ ասում եմ։ 16Օրհնութեան բաժակը, որն օրհնում ենք, արդարեւ հաղորդութիւն չէ՞ Քրիստոսի արեան. հացը, որը կտրում ենք, արդարեւ հաղորդութիւն չէ՞ Քրիստոսի մարմնի. 17որովհետեւ մի , մի մարմին ենք բոլորս, քանի որ բոլորս էլ այդ միակ հացից ենք վայելում։ 18Նկատի առէք մարմնաւոր Իսրայէլը. չէ՞ որ նրանք, որ ուտում են զոհից, մասնակից են սեղանին։ 19Իսկ արդ, ահա ինչ եմ ասում. կուռքերին զոհաբերուածը մի բա՞ն է. եւ կամ՝ կուռքն ինքնին մի բա՞ն է։ 20Ո՛չ, ինչ որ հեթանոսները զոհում են, դեւերին են զոհում եւ ոչ՝ Աստծուն։ Չեմ ուզում, որ դուք դեւերին հաղորդակից լինէք. քանզի չէք կարող խմել ե՛ւ Տիրոջ բաժակը, ե՛ւ դեւերի բաժակը։ 21Եւ չէք կարող վայելել ե՛ւ Տիրոջ սեղանից, ե՛ւ դեւերի սեղանից։ 22Կամ թէ՝ ուզում ենք Տիրոջ նախա՞նձը գրգռել. մի՞թէ աւելի զօրեղ ենք, քան նա։

ՔՐԻՍՏՈՆԷԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹԻՒՆ

23Ամէն ինչ ինձ թոյլատրելի է, բայց ամէն բան չէ, որ օգտակար է. ամէն ինչ ինձ թոյլատրելի է, բայց ամէն ինչ չէ, որ հաւատը հաստատում է։ 24Ոչ ոք միայն իր օգուտը թող չփնտռի, այլ՝ նաեւ ընկերոջինը։ 25Կերէ՛ք ամէն ինչ, որ վաճառւում է սպանդանոցում, եւ խղճմտանքի պատճառով խտրութիւն մի՛ դրէք. 26որովհետեւ՝ «Տիրոջն է երկիրն իր ամբողջութեամբ»։

27Եթէ անհաւատներից մէկը ձեզ հրաւիրի, եւ դուք ուզենաք գնալ, այն ամէնը, որ ձեր առաջ կը դրուի, կերէ՛ք եւ խղճմտանքի պատճառով խտրութիւն մի՛ դրէք։ 28Իսկ եթէ մէկը ձեզ ասի, թէ՝ «Այդ է արուած», մի՛ կերէք այն մարդու պատճառով, ով իմաց տուեց ձեզ, եւ նրա խղճմտանքի պատճառով. 29խօսքս ոչ թէ ձեր խղճմտանքի մասին է, այլ՝ ընկերոջ։ Բայց ինչո՞ւ իմ ազատութիւնը պիտի կաշկանդուի ուրիշի խղճմտանքի պատճառով։ 30Եթէ ես գոհութիւն յայտնելով վայելում եմ, ինչո՞ւ հայհոյուեմ նրա համար, որ գոհութիւն եմ յայտնում։

31Արդ, ուտէք թէ խմէք, կամ ինչ էլ անէք, ամէն ինչ արէ՛ք Աստծու փառքի համար. 32գայթակղութեան պատճառ մի՛ եղէք հրեաներին եւ հեթանոսներին եւ Աստծու եկեղեցուն. 33ինչպէս որ ե՛ս բոլորին ամէն ինչում հաճելի եմ լինում ու չեմ փնտռում իմ օգուտը, այլ՝ շատերինը, որպէսզի փրկուեն։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն