Երրորդ Թագավորաց գիրք

11

ՍՈՂՈՄՈՆԻ ԱՆՀԱՒԱՏԱՐՄՈՒԹԻՒՆԸ ԱՍՏԾՈՒՆ

1 արքան կնամոլ էր. նա կնութեան առաւ շատ օտար կանանց. փարաւոնի աղջկան, սովաբացի, ամոնացի, եդոմայեցի, ասորի, քետացի, ամորհացի 2եւ այլ ազգերի պատկանող բազմաթիւ օտար կանանց, որոնց մասին Տէրն ասել էր իսրայէլացիներին. «Չխառնուէք նրանց հետ, նրանք էլ թող չխառնուեն ձեզ հետ, որպէսզի չլինի, թէ ձեր սրտերը մոլորեցնեն իրենց կուռքերին դարձնելով»։ Սողոմոնը յարեց նրանց՝ սէր տածելով։ 3Նա եօթը հարիւր եւ երեք հարիւր հարճ ունէր, եւ կանայք խոտորեցրին նրա սիրտը։

4Սողոմոնի ծերութեան օրերին կանայք նրա սիրտը խոտորեցրին օտար աստուածների կողմը, եւ նա ամբողջ հոգով չկապուեց իր Տէր Աստծու հետ, ինչպէս իր հօր՝ Դաւթի սիրտն էր կապուած։ 5Սողոմոնը պաշտեց սիդոնացիների գարշելի Աստարտին ու ամոնացիների գարշելի կուռք Մեղքոմին։ 6Սողոմոնը չարութիւն գործեց Աստծու առաջ եւ չընթացաւ Տիրոջ ճանապարհով, ինչպէս որ ընթացել էր իր Դաւիթը։ 7Այն ժամանակ Սողոմոնը Երուսաղէմի դիմաց, լերան վրայ մի մեհեան կառուցեց մովաբացիների կուռք Քամոսի համար, ինչպէս եւ ամոնացիների Մեղքոմ կուռքի եւ սիդոնացիների գարշելի կուռք Աստարտի համար։ 8Նոյն բանն արեց նա նաեւ իր բոլոր օտարազգի կանանց աստուածների համար. նրա կանայք էին ծխում եւ իրենց կուռքերին մատուցում։

9Տէրը բարկացաւ Սողոմոնի վրայ, որովհետեւ նրա սիրտը խոտորուել էր Իսրայէլի Տէր Աստծուց, որը երկու անգամ երեւացել 10ու պատուիրել էր նրան, որ օտար աստուածների յետեւից ամենեւին չգնայ, այլ պահի եւ կատարի այն, ինչ Տէր Աստուածը պատուիրել էր նրան։ 11Տէրն ասաց Սողոմոնին. «Քանի որ այդպէս վարուեցիր՝ չպահեցիր իմ հրամաններն ու պատուիրանները, որ պատգամել էի քեզ, ես կը խլեմ թագաւորութիւնը քո ձեռքից եւ այն կը տամ քո ծառային։ 12Բայց, յանուն քո հայր Դաւթի, քո կենդանութեան ժամանակ չեմ անի դա, այլ որդո՛ւդ ձեռքից կը խլեմ թագաւորութիւնը։ 13Ամբողջ թագաւորութիւնը չեմ խլի, այլ, յանուն իմ ծառայ Դաւթի եւ իմ ընտրած քաղաքի, մէ՛կ ցեղ կը յանձնեմ քո որդուն»։

ՍՈՂՈՄՈՆԻ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ

14Եւ Տէրը մի յարուցեց Սողոմոնի դէմ՝ եդոմայեցիների թագաւորական սերնդից եդոմայեցի Ադերին։ 15Երբ Դաւիթը կոտորում էր Եդոմը, զօրագլուխ Յովաբը գնացել էր սպանուածներին թաղելու եւ կոտորելու Եդոմի բոլոր արու ծնունդներին։ 16Յովաբը եւ բոլոր իսրայէլացիները վեց ամիս մնացին Եդոմում, մինչեւ որ կոտորեցին եդոմացի բոլոր արու ծնունդներին։ 17Այդ ժամանակ Ադերն ինքը եւ իր հօր բոլոր ծառաները փախել-գնացել էին ։ Ադերն այդ ժամանակ մանուկ էր։ 18Նրանք Մադիամ քաղաքից եկել էին Փարան, Փարանից իրենց հետ վերցրել մարդկանց ու եկել Եգիպտոս՝ եգիպտացիների արքայ փարաւոնի մօտ։ Ադերը եկել էր փարաւոնի մօտ, սա նրան էր տուել, ուտելիք յատկացրել ու հող տրամադրել։ 19Ադերը փարաւոնի առաջ մեծ էր գտել, եւ փարաւոնը նրան կնութեան էր տուել իր «Մեծ տիկնոջ»՝ Թեկեմինայի քրոջը։ 20Թեկեմինայի քոյրը Ադերի համար ծնել էր մի որդի՝ Գանեբաթին։ Թեկեմինան նրան մեծացրել էր փարաւոնի որդիների հետ եւ այսպիսով Գանեբաթը փարաւոնի տան մէջ, նրա որդիների հետ էր դաստիարակուել։ 21Երբ Ադերը Եգիպտոսում լսեց, թէ Դաւիթը վախճանուել է, եւ թէ զօրագլուխ Յովաբը մահացել է, ասաց փարաւոնին. «Արձակի՛ր ինձ, որ վերադառնամ իմ երկիրը»։ 22Փարաւոնն ասաց Ադերին. «Ի՞նչդ է պակաս ինձ մօտ, որ ուզում ես գնալ քո երկիրը»։ Ադերը նրան ասաց. «Անպայմա՛ն արձակիր ինձ»։ Եւ Ադերը վերադարձաւ իր երկիրը։

23Տէրը Սողոմոնի դէմ հանեց Եղիադայի որդի Ռազոնին, որը փախել էր իր տիրոջից՝ Սուբայի արքայ Ադրաազարից։ 24Երբ Դաւիթը նրանց կոտորում էր, Ռազոնի մօտ մարդիկ էին հաւաքուել, եւ նա գնդի հրամանատար էր եղել։ Նրանք գնացին Դամասկոս եւ հաստատուեցին այնտեղ։ Նա թագաւորեց Դամասկոսում 25եւ Իսրայէլի թշնամին դարձաւ Սողոմոնի թագաւորութեան ամբողջ ընթացքում։ Խժդժութիւններ անելուց բացի, Ադերը ոխ ունէր Իսրայէլի դէմ։ Նա թագաւորում էր Եդոմի երկրում։

ՅԵՐՈԲՈՎԱՄԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹԻՒՆԸ

26Իր արքայի դէմ ձեռք բարձրացրեց նաեւ Սարիրայում ապրող եփրաթացի Նաբադի որդի Յերոբովամը, որի մօր անունը Սարուա էր՝ մի որբեւայրի կին։ Նա Սողոմոնի մի ծառայի կնոջ որդին էր։ Ահա թէ ինչ պարագաներում նա ձեռք բարձրացրեց Սողոմոն արքայի դէմ։ 27Սողոմոն արքան կառուցել էր միջնաբերդը եւ լցրել իր հօր՝ Դաւթի քաղաքի խրամատը։ 28Յերոբովամը մի քաջարի մարդ էր, եւ երբ Սողոմոնը տեսաւ, որ նա գործունեայ երիտասարդ է, նրան նշանակեց Յովսէփի տան բեռնակիրների վերակացու։ 29Այդ ժամանակ էր, որ Յերոբովամը ելաւ Երուսաղէմից, եւ ճանապարհին նրան հանդիպեց սիլոնացի Աքիա մարգարէն ու ճանապարհից մի կողմ քաշեց նրան։ Աքիան նոր զգեստ էր հագել, եւ դաշտում նրանք երկուսով էին։ 30Աքիան իր նոր զգեստը բռնեց ու պատառոտեց տասներկու կտոր անելով։ 31Նա ասաց Յերոբովամին. «Ա՛ռ քեզ տասը կտոր, քանզի Իսրայէլի Տէր Աստուածը այսպէս է ասում. “Ահա ես Սողոմոնի թագաւորութիւնը ձեռքից խլելով՝ պիտի պատառոտեմ եւ քեզ պիտի յանձնեմ տասը ցեղ, 32իսկ երկու ցեղը թող նրան մնայ յանուն իմ ծառայ Դաւթի եւ յանուն Երուսաղէմ քաղաքի, որն ընտրեցի Իսրայէլի բոլոր ցեղերին պատկանող քաղաքների միջից։ Եւ սա այն բանի փոխարէն, 33որ նա ինձ լքեց եւ երկրպագեց սիդոնացիների գարշելի կուռք Աստարտին, Մովաբի կուռք Քամոսին եւ ամոնացիների զազրելի կուռք Մեղքոմին ու չընթացաւ իմ ճանապարհով, չարեց այն, ինչ հաճելի է ինձ, չկատարեց իմ ճշմարիտ օրէնքներն ու պատուիրանները, ինչպէս արել էր իր հայր Դաւիթը։ 34Բայց ես ամբողջ թագաւորութիւնը չխլեցի նրա ձեռքից (որպէսզի իր թագաւորութեան բոլոր օրերում հակառակութեամբ հատուցեմ իր հակառակութեան դիմաց) յանուն իմ ծառայ Դաւթի, որին ընտրել եմ, եւ որը պահեց իմ պատուիրաններն ու իմ օրէնքները։ 35Թագաւորութիւնը խլելու եմ նրա ձեռքից եւ քեզ եմ յանձնելու տասը ցեղ, 36իսկ նրա որդուն պիտի տամ երկու ցեղ, որպէսզի իմ ծառայ Դաւթի ճրագը միշտ վառ մնայ իմ առջեւ՝ իմ Երուսաղէմ քաղաքում, որն ընտրել եմ իմ անունը յայտնի դարձնելու համար։ 37Ես քեզ եմ ընտրում, դու կը թագաւորես այն ամենի վրայ, որ քո սիրտը կը կամենայ, թագաւոր կը լինես Իսրայէլի վրայ։ 38Եթէ պահես այն ամէնն, ինչ քեզ պատուիրելու եմ, ընթանաս իմ ճանապարհով ու գործես այն, ինչ հաճելի է ինձ, հետեւես իմ պատուիրաններին ու հրամաններին, ինչպէս արեց իմ ծառայ Դաւիթը, ապա կը լինեմ քեզ հետ եւ քեզ համար հաստատուն տուն կը շինեմ, ինչպէս Դաւթի համար շինեցի, 39եւ քեզ կը յանձնեմ Իսրայէլը։ Այս պատճառով պիտի տանջեմ Դաւթի սերունդը, բայց ոչ ընդմիշտ”»։ 40Սողոմոնը ուզում էր սպանել Յերոբովամին, բայց Յերոբովամը փախաւ-գնաց Եգիպտոս, եգիպտացիների Սաւսակիմ արքայի մօտ եւ մնաց Եգիպտոսում մինչեւ Սողոմոնի մահը։

ՍՈՂՈՄՈՆԻ ՄԱՀԸ

()

41Սողոմոնի մնացած գործերը եւ ամէն ինչ, որ նա արել է, նրա իմաստնութիւնները չէ՞ որ գրի են առնուած Սողոմոնի գործերի գրքում։ 42Սողոմոնը Երուսաղէմի եւ ամբողջ Իսրայէլի վրայ թագաւորեց քառասուն տարի։

43Սողոմոնը գնաց իր նախնիների գիրկը, նրան թաղեցին իր հայր Դաւթի քաղաքում, ու նրա փոխարէն թագաւորեց նրա որդի Ռոբովամը։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն