Երրորդ Թագավորաց գիրք

13

1Երբ Յերոբովամը մատուցելու համար կանգնած էր զոհասեղանի առաջ, Տիրոջ թելադրանքով Յուդայի երկրից եկաւ Աստծու մարդը։ 2Նա Տիրոջ խօսքն ուղղելով զոհասեղանին՝ ասաց. «Սեղա՛ն, ո՜վ , այսպէս է ասում Տէրը. “Դաւթի տանը Յոսիա անունով մի որդի կը ծնուի, նա քեզ վրայ կը զոհաբերի մեհեանների քրմերին, որոնք քեզ վրայ զոհ են մատուցում, եւ մարդկանց ոսկորները կ’ քեզ վրայ”»։ 3Իր ասածը հաստատելու համար ասաց. «Այս է նշանը, որ Տէրն է ասել. “Հիմա դա կը փլուի, իսկ դրա վրայի իւղոտուած մոխիրը կը թափուի”»։ 4Երբ Յերոբովամ արքան լսեց Աստծու մարդու Բեթէլում գտնուող զոհասեղանին ուղղուած խօսքերը, իր ձեռքը մեկնեց զոհասեղանի վրայից՝ ասելով. «Բռնեցէ՛ք դրան», բայց դէպի նա մեկնուած նրա ձեռքը չորացաւ, նա չկարողացաւ ձեռքն իրեն քաշել, 5զոհասեղանը փլուեց, իսկ դրա վրայի իւղոտուած մոխիրը թափուեց, ըստ այն նշանի, որ տուել էր Աստծու մարդը Տիրոջ խօսքով։ 6Յերոբովամ արքան ասաց Աստծու մարդուն. «Աղաչի՛ր քո Տէր Աստծուն, աղօթի՛ր ինձ համար, որ ձեռքս դէպի ինձ քաշուի»։ Աստծու մարդն աղաչեց Տիրոջը, եւ արքայի ձեռքը առաջուայ պէս դէպի ինքը յետ քաշուեց։ 7Արքան, խօսելով Աստծու մարդու հետ, ասաց. «Տո՛ւն մտիր ինձ հետ, ճաշի՛ր, եւ ես քեզ պարգեւ կը տամ»։ 8Աստծու մարդն ասաց արքային. «Եթէ քո տան կէսն էլ ինձ տաս, չեմ մտնի քո տունը, ոչ էլ կ’ուտեմ եւ կը խմեմ այստեղ, 9քանզի Տէրն ինձ այսպիսի պատուէր է տուել. “Հաց չուտես այդտեղ, ջուր չխմես եւ չվերադառնաս այն ճանապարհով, որով գնացել ես”»։ 10Նա գնաց հեռացաւ Բեթէլից, բայց ոչ այն ճանապարհով, որով եկել էր։

ԲԵԹԷԼԻ ԾԵՐ ՄԱՐԳԱՐԷՆ

11Մի ծեր էր բնակւում Բեթէլում։ Նրա որդիներն եկան ու նրան պատմեցին այն բոլոր դէպքերը, որ այդ օրը Բեթէլում անցել էին Աստծու մարդու գլխով, ինչպէս նաեւ այն խօսքերը, որ նա ասել էր արքային, եւ իրենց երեսը շուռ տուեցին, որ հեռանան իրենց հօր մօտից։ 12Հայրը հարցրեց նրանց. «Ո՞ր ճանապարհով գնաց նա»։ Որդիները ցոյց տուեցին նրան այն ճանապարհը, որով գնացել էր Յուդայի երկրից եկած Աստծու մարդը։ 13Նա ասաց որդիներին. «Թամբեցէ՛ք էշը»։ Թամբեցին էշը, եւ նա նստեց էշի վրայ, 14գնաց Աստծու մարդու յետեւից եւ նրան գտաւ կաղնու տակ նստած։ Ծերը հարցրեց. «Դո՞ւ ես Յուդայի երկրից եկած Աստծու մարդը»։ Սա ասաց. «Ես եմ»։ 15Նա ասաց. «Ե՛կ ինձ հետ եւ հա՛ց կեր»։ 16Սա ասաց. «Չեմ կարող քեզ հետ վերադառնալ եւ քեզ մօտ գալ, հաց ուտել ու ջուր խմել այնտեղ, 17քանզի Տէրն ինձ այսպիսի հրաման է տուել. “Հաց չուտես այդտեղ, ջուր չխմես եւ չվերադառնաս այն ճանապարհով, որով գնացել ես”»։ 18Նա ասաց նրան. «Ես էլ եմ մարգարէ քեզ պէս. Տիրոջ հրեշտակը խօսեց ինձ հետ՝ ասելով. “Նրան քեզ մօտ՝ քո տունը տար, թող հաց ուտի ու ջուր խմի”»։

19Նա խաբելով տարաւ նրան իր հետ. սա հաց կերաւ ու ջուր խմեց։ 20Եւ մինչ սեղան էին նստել, 21Տէրը խօսեց նրան այն մարգարէի հետ, որ Աստծու մարդուն իր տունն էր բերել։ Սա խօսելով Յուդայի երկրից եկած Աստծու մարդու հետ՝ ասաց. «Այսպէս է ասում Տէրը. “Քանի որ դու չհնազանդուեցիր Տիրոջ խօսքին, չպահեցիր այն հրամանը, որ քո Տէր Աստուածն էր տուել քեզ, 22եկար, հաց կերար ու ջուր խմեցիր այնտեղ, որի մասին Տէրն ասել էր քեզ. “Հաց չուտես, ջուր չխմես”։ Արդ, քո դիակը քո հայրերի գերեզմանը չի մտնելու”»։

23Երբ հաց ուտելուց ու ջուր խմելուց յետոյ նա թամբեց մարգարէի էշն ու գնաց, 24ճանապարհին նրան հանդիպեց մի առիւծ, որը յօշոտեց նրան։ Նրա դիակն ընկած էր ճանապարհին, էշը նրա կողքին էր կանգնած, իսկ առիւծը՝ դիակի մօտ։ 25Եկան անցորդներ, տեսան ճանապարհին ընկած դիակն ու դիակի մօտ կանգնած առիւծը, մտան այն քաղաքը, ուր այդ ծերունի մարգարէն էր բնակւում, եւ պատմեցին իրենց տեսածը։ 26Երբ այս բանը լսեց Աստծու մարդուն ճանապարհից յետ դարձրած մարգարէն, ասաց. «Դա Աստծու մարդն է, որը Տիրոջ խօսքը չլսեց, Տէրը նրան առիւծին յանձնեց, եւ սա բզկտելով սպանեց նրան, ինչպէս որ Տէրն ասել էր նրան»։ 27Նա խօսեց իր որդիների հետ՝ ասելով. «Համետեցէ՛ք էշը»։ 28Նրանք համետեցին։ Նա գնաց ու գտաւ ճանապարհին ընկած նրա դիակը, իսկ էշն ու առիւծը կանգնած էին դիակի մօտ։ Առիւծը չէր կերել Աստծու մարդու դիակը, ոչ էլ յօշոտել էր էշին։ 29Մարգարէն առաւ Աստծու մարդու դիակը, դրեց իր էշի վրայ եւ բերեց իր քաղաքը, որ ողբան նրա վրայ ու թաղեն նրան։ 30Մարգարէն նրա դիակը թաղեց իր գերեզմանում։ Նրա վրայ լաց եղան եւ ասացին. «Վա՜յ, եղբա՛յր»։ 31Նրա վրայ ողբալուց յետոյ ծերն ասաց իր որդիներին. «Երբ մեռնեմ, ինձ կը թաղէք այն գերեզմանում, ուր թաղուեց Աստծու մարդը. նրա ոսկորների կողքի՛ն դրէք ինձ, որպէսզի իմ ոսկորները պահպանուեն նրա ոսկորների հետ, 32որովհետեւ անպայման կը կատարուի Տիրոջ այն խօսքը, որ ասուեց Բեթէլում գտնուող զոհասեղանի ու Սամարիայի բարձրադիր կռատների դէմ»։

ՅԵՐՈԲՈՎԱՄԻ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՄԵՂՔԸ

33Այս բաներից յետոյ էլ Յերոբովամը չհրաժարուեց իր չարիքներից. նա ժողովրդի մի մասին մեհեանների քրմեր էր դարձնում. ով ուզում էր, նրան ձեռնադրում էր, եւ սա դառնում էր մեհեանների քուրմ։ 34Ահա թէ ինչպէս Յերոբովամի տունը գործեց, եւ դրա համար էլ նա բնաջնջուեց ու վերացաւ երկրի երեսից։

Էջմիածին · HYEJB1994