Երրորդ Թագավորաց գիրք

22

ԱՔԱԱԲՆ ՈՒԶՈՒՄ Է ՎԵՐԱԳՐԱՒԵԼ ՌԱՄԱԹԸ

()

1Երեք տարի չեղաւ Ասորիքի ու Իսրայէլի միջեւ։

2Երրորդ տարում Յուդայի երկրի արքայ Յոսափատը եկաւ Իսրայէլի արքայի մօտ։ 3Իսրայէլի արքան ասաց իր ծառաներին. «Գիտէ՞ք, որ Գաղաադ երկրի Ռամաթ քաղաքը մերն է, իսկ մենք լռել ենք, այն չենք գրաւում ասորիների արքայից»։ Իսրայէլի արքան ասաց Յոսափատին. «Մեզ հետ կը յարձակուե՞ս Գաղաադի Ռամաթ քաղաքի վրայ»։ 4Յոսափատն ասաց Իսրայէլի արքային. «Մի ենք ես եւ դու, մի են իմ զօրքն ու քո զօրքը, մի են իմ երիվարներն ու քո երիվարները»։

5Յուդայի երկրի արքայ Յոսափատն ասաց Իսրայէլի արքային. «Ապա Տիրոջ կամքը հարցրո՛ւ այսօր»։ 6Իսրայէլի արքան հաւաքեց բոլոր մարգարէներին, մօտաւորապէս չորս հարիւր մարդ, եւ հարցրեց նրանց. «Գաղաադի Ռամաթ քաղաքի վրայ պատերազմի գնա՞մ, թէ՞ մնամ տեղում»։ Նրանք ասացին. «Գնա՛, Տէրն այն անպայման արքայի ձեռքն է յանձնելու»։ 7Յոսափատն ասաց Իսրայէլի արքային. «Այստեղ արդեօք Տիրոջ կա՞յ, թէ՞ ոչ, որ նրա՛ միջոցով Տիրոջը հարցնենք»։ 8Իսրայէլի արքան ասաց Յոսափատին. «Այստեղ կայ մի մարդ, որի միջոցով կարելի է հարցնել Տիրոջը, սակայն ես ատում եմ նրան, որովհետեւ ինձ համար բան չի գուշակում, այլ՝ չար։ Դա Յեմլէի որդի Միքիան է»։ Յուդայի երկրի արքայ Յոսափատն ասաց. «Թող այդպիսի բան չասի արքան»։

9Իսրայէլի արքան մի կանչելով՝ ասաց. «Անմիջապէս այստե՛ղ բեր Յեմլէի որդի Միքիային»։ 10Իսրայէլի արքան եւ Յուդայի երկրի արքայ Յոսափատը արքայական զգեստներով նստել էին ամէն մէկն իր աթոռին, Սամարիայի դարպասների մօտ, եւ բոլոր մարգարէները մարգարէութիւն էին անում նրանց առջեւ։ 11Քանանի որդի Սեդեկիան, որը երկաթէ եղջիւրներ էր սարքել տուել, ասաց. «Այսպէս է ասում Տէրը. “Սրանցո՛վ ես հարուածելու ասորիներին, մինչեւ որ բնաջնջուեն”»։ 12Բոլոր մարգարէները նոյնպէս մարգարէանում էին՝ ասելով. «Գնա՛ Գաղաադի Ռամաթ քաղաքը եւ յաջողութիւն կ’ունենաս. Տէրը քո ձեռքը կը յանձնի ասորիների արքային»։

ՄԻՔԻԱ ՄԱՐԳԱՐԷՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ՊԱՐՏՈՒԹԻՒՆԸ

13Սուրհանդակը, որ գնացել էր Միքիային կանչելու, նրան ասաց. «Ահաւասիկ բոլոր մարգարէները միաբերան բարի բան են գուշակում արքայի համար։ Արդ, քո խօսքն էլ թող նրանց ասածին համահնչիւն լինի, դո՛ւ էլ բարի բան գուշակիր»։ 14Միքիան ասաց. «Կենդանի է Տէրը. ինչ որ Տէրն ինձ ասի, ա՛յն կը հաղորդեմ»։

15Նա եկաւ արքայի մօտ, եւ արքան հարցրեց նրան. «Միքիա՛, Գաղաադի Ռամաթ քաղաքի դէմ պատերազմելու գնա՞մ, թէ՞ տեղում մնամ»։ Միքիան ասաց. «Գնա՛ եւ յաջողութիւն կը գտնես, եւ Տէրը դա արքայի ձեռքը կը յանձնի»։ 16Արքան ասաց նրան. «Քեզ կրկին եմ երդուեցնում, որ ինձ ճշմարտութիւնն ասես յանուն Տիրոջ»։ 17Միքիան ասաց. «Ո՛չ, այդ չէ ճշմարտութիւնը։ Ես տեսել եմ, թէ ինչպէս բոլոր իսրայէլացիները ցրուած են լեռների վրայ իբրեւ ոչխարների հօտ, որ չունի ։ Տէրն ասաց. «Դրանք տէրեր չունեն, թող ամէն մէկն իր տունը դառնայ խաղաղութեամբ»։ 18Իսրայէլի արքան ասաց Յուդայի արքայ Յոսափատին. «Ես քեզ չասացի՞, թէ նա ինձ համար բարի բան չի մարգարէանայ, այլ միայն՝ չար բան»։ 19Միքիան ասաց. «Այդպէս չէ, ոչ թէ իմ, այլ Տիրո՛ջ պատգամը լսիր։ Ես, արդարեւ, տեսայ Իսրայէլի Տէր Աստծուն՝ նստած իր աթոռին, եւ երկնքի բոլոր զօրքերը աջից ու ձախից կանգնած էին նրա մօտ։ 20Տէրն ասաց. “Ո՞վ կը խաբի Իսրայէլի արքայ Աքաաբին, որ ելնի յարձակուի Գաղաադի Ռամաթ քաղաքի վրայ եւ սպանուի”։ Մէկն այսպէս ու միւսն այնպէս էր ասում։ 21Եւ ահա մարգարէի մի ելաւ ու կանգնելով Տիրոջ առջեւ՝ ասաց. “Ես կը խաբեմ նրան”։ Տէրը նրան ասաց. “Ի՞նչ միջոցով”։ 22Նա պատասխանեց. “Կ’ելնեմ ու սուտ ոգի կը դառնամ նրա բոլոր մարգարէների բերանում”։ Տէրն ասաց. “Դու իրօք կը խաբես, դու այդ կարող ես, գնա՛ եւ այդպէ՛ս արա”։ 23Եւ ահա Տէրը սուտ ոգի դրեց քո այդ բոլոր մարգարէների բերանում, եւ Տէրը չարիք է որոշել քեզ համար»։

24Քանանի որդի Սեդեկիան մօտեցաւ ու խփելով Միքիայի ծնօտին՝ ասաց. «Տիրոջ ո՞ր ոգին է, որ ինձնից դուրս գալով՝ խօսեց քո մէջ»։ 25Միքիան ասաց. «Դու ինքդ կը տեսնես այն օրը, երբ սենեակից սենեակ կը վազես թաքնուելու համար»։

26Իսրայէլի արքան ասաց. «Բռնեցէ՛ք Միքիային եւ յանձնելով Ամոն քաղաքապետին ու արքայորդի Յովասին՝ 27ասացէ՛ք. “Այսպէս է հրամայում արքան։ ՛՛Բանտարկեցէ՛ք սրան, եւ թող մի կտոր ուտի ու մի կում խմի, մինչեւ որ ողջ եւ առողջ վերադառնամ պատերազմից՛՛”»։ 28Միքիան ասաց. «Եթէ դու ողջ եւ առողջ վերադառնաս, ուրեմն Տէրը չէ, որ խօսել է իմ բերանով»։ Ապա աւելացրեց. «Լսեցէ՛ք, զօրքե՛ր, ամէնքդ լսեցէ՛ք»։

ԱՔԱԱԲԻ ՄԱՀԸ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ

()

29Իսրայէլի արքան Յուդայի երկրի արքայ Յոսափատի հետ շարժուեց դէպի Գաղաադի Ռամաթ քաղաքը։ 30Իսրայէլի արքան ասաց Յուդայի երկրի արքայ Յոսափատին. «Ես կը կերպարանափոխուեմ եւ այդպէս կը մտնեմ պատերազմ, իսկ դու հագի՛ր իմ զգեստները»։ Իսրայէլի արքան փոխեց իր հագուստները եւ մտաւ պատերազմի մէջ։ 31Ասորիների արքան պատուէր էր տուել իր մարտակառքերի պետերին՝ ասելով. «Մի՛ մարտնչէք մեծի կամ փոքրի դէմ, այլ միայն՝ Իսրայէլի արքայի դէմ»։ 32Երբ մարտակառքերի պետերը տեսան Յուդայի երկրի արքայ Յոսափատին, ասացին միմեանց. «Թւում է, թէ սա է Իսրայէլի թագաւորը»։ Նրանք մօտեցան, որ կռուեն նրա դէմ, բայց Յոսափատը աղաղակեց։ 33Երբ մարտակառքերի պետերը տեսան, թէ նա չէ Իսրայէլի արքան, յետ դարձան։ 34Նրանցից մէկը ուժգին ձգեց իր աղեղը եւ ճեղքելով Իսրայէլի արքայի զրահը՝ խոցեց նրա թոքը։ Սա ասաց իր մարտակառքի պետին՝ «Շո՛ւռ արի, ինձ հանի՛ր ռազմադաշտից, քանզի վիրաւոր եմ»։ 35Այդ օրը, սակայն, պատերազմը սաստկացաւ, եւ արքան այգաբացից մինչեւ երեկոյ մնաց իր մարտակառքում, ասորիների դէմ։ Արիւնը հոսում էր վէրքից ու լցւում մարտակառքի մէջ։ Երբ երեկոյ եղաւ, նա մեռաւ։ 36Արեգակը մտնելիս մունետիկը յայտնեց զօրքին. «Ամէն ոք իր քաղաքը, իր երկիրը թող գնայ, որովհետեւ արքան մեռել է»։ 37Արքային բերեցին եւ Սամարիայում էլ թաղեցին։ 38Սամարիայի ջրաւազաններում լուացին մարտակառքերը, խոզերն ու շները լիզեցին նրա արիւնը, իսկ բոզերը լողացան նրա արեան մէջ, ինչպէս կանխատեսել էր Տէրը։

39Աքաաբի մնացած գործերը, նրա բոլոր արարքները, նրա կառուցած փղոսկրեայ տունը, կառուցապատած բոլոր քաղաքները՝ այս ամէնը նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ։ 40Աքաաբը գնաց իր նախնիների գիրկը, եւ նրա փոխարէն թագաւորեց իր որդին՝ Օքոզիան, իսկ Յուդայի երկրի վրայ թագաւորում էր Ասայի որդի Յոսափատը։

ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ՅՈՍԱՓԱՏ ԹԱԳԱՒՈՐԸ

()

41Իսրայէլի թագաւոր Աքաաբի թագաւորութեան չորրորդ տարում թագաւորեց Յոսափատը։ 42Նա երեսունհինգ տարեկան էր, երբ թագաւոր դարձաւ, ու քսանհինգ տարի թագաւորեց Երուսաղէմում։ Նրա մայրը Սալալի դուստր Ասուբան էր։ 43Նա իր հօր՝ Ասայի ճանապարհով գնաց, չխոտորուեց, արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առջեւ։ 44Նա, սակայն, բարձրադիր մեհեանները չվերացրեց, որովհետեւ ժողովուրդը տակաւին էր մատուցում եւ ծխում մեհեաններում։ 45Յոսափատը խաղաղութեան դաշինքի մէջ էր Իսրայէլի արքայի հետ։

46Յոսափատի մնացած գործերը, կատարած քաջագործութիւններն ու պատերազմները չէ՞ որ նկարագրուած են Յուդայի թագաւորների ժամանակագրութեան մէջ։ 47Նա երկրից մաքրեց սոդոմական գործողներին, որոնք մնացել էին իր հօր օրերից։

48Այդ ժամանակ Եդոմում թագաւոր չկար։

49Յոսափատ արքան Թարսիսի նաւեր պատրաստեց, որ գնան Օփիր՝ ձեռք բերելու, սակայն նաւերը տեղ չկարողացան հասնել, որոհետեւ Գասիոնգաբերում նաւաբեկութեան ենթարկուեցին։ 50Այդ ժամանակ Աքաաբի որդի Օքոզիան ասաց Յոսափատին. «Թող քո ծառաները գնան իմ ծառաների հետ, եւ քո նաւերն՝ իմ նաւերի հետ»։ Յոսափատը, սակայն, չհամաձայնեց։ 51Յոսափատը գնաց իր նախնիների գիրկը եւ թաղուեց իր հայրերի մօտ, իր Դաւթի քաղա- քում։ Նրա փոխարէն թագաւորեց նրա որդին՝ Յորամը։

ԻՍՐԱՅԷԼԻ ԹԱԳԱՒՈՐ ՕՔՈԶԻԱՆ

52Աքաաբի որդի Օքոզիան Սամարիայում Իսրայէլի վրայ թագաւորեց Յուդայի երկրի արքայ Յոսափատի թագաւորութեան տասնեօթներորդ տարում։ Նա Իսրայէլում թագաւորեց երկու տարի։ 53Նա չար գործեր արեց Տիրոջ առջեւ, գնաց իր Աքաաբի ու իր մայր Յեզաբէլի, Իսրայէլին մեղանչել տուող Նաբատի որդի Յերոբովամի մեղսալից ճանապարհով։ 54Նա ծառայեց Բահաղիմներին, երկրպագեց նրանց եւ դրանով իսկ բարկացրեց Իսրայէլի Տէր Աստծուն՝ ըստ ամենայնի կրկնելով իր նախորդների կատարածը։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն