Երրորդ Թագավորաց գիրք

3

ՍՈՂՈՄՈՆԻ ԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆԸ ՓԱՐԱՒՈՆԻ

ԱՂՋԿԱՅ ՀԵՏ

()

1Երբ Սողոմոնի թագաւորութիւնն ամրապնդուեց, նախքան իր տան, Տիրոջ տան ու Երուսաղէմի շուրջանակի պարսպի շինարարութեան աւարտը նա խնամիութիւն հաստատեց Եգիպտոսի արքայ փարաւոնի հետ, առաւ նրա դստերն ու բերեց Դաւթի քաղաքը։ 2Ժողովուրդը էր ծխում բարձունքների վրայ, քանզի մինչ այդ դեռ չէր շինուել Տիրոջ անուան տունը։

3Սողոմոնը, հնազանդուելով իր Դաւթի յորդորներին, սիրեց Տիրոջը, բայց ինքն էլ էր բարձունքներում զոհեր մատուցում ու խունկ ծխում։

ՍՈՂՈՄՈՆՆ ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ Է ԽՆԴՐՈՒՄ ՏԻՐՈՋԻՑ

4Արքան ելաւ գնաց Գաբաւոն՝ այնտեղ մատուցելու, քանզի այդտեղ աւելի բարձր էր ու մեծ։ Սողոմոնը Գաբաւոնում գտնուող այդ զոհասեղանի վրայ հազար ողջակէզ մատուցեց։

5Տէրը Սողոմոնին երեւաց գիշերուայ քնի մէջ։ Տէրն ասաց Սողոմոնին. «Որեւէ բան խնդրի՛ր քեզ համար»։ 6Սողոմոնն ասաց. «Դու մեծ ողորմածութիւն արեցիր իմ հայր Դաւթին, եւ նա էլ քեզ հետ, քո առջեւից ընթացաւ ճշմարտութեամբ, արդարութեամբ ու սրտի մաքրութեամբ, եւ դրա համար ցոյց տուեցիր այս մեծ ողորմածութիւնը՝ նրա որդուն նստեցրիր նրա գահին, ինչպէս որ է այսօր։ 7Արդ, իմ Տէ՛ր , դու քո ծառային դրել ես իմ հայր Դաւթի փոխարէն, իսկ ես դեռ պատանի եմ եւ չգիտեմ իմ անելիքը։ 8Քո ծառան քո ընտրած ժողովրդի մէջ է, մի , որը բազմամարդ է, անթիւ ու անհամար։ 9Իմաստնութի՛ւն տուր քո ծառային, որ նա կարողանայ արդարութեամբ լսել ու դատել քո ժողովրդին, խելամտութիւն ունենայ տարբերելու բարին ու չարը, որովհետեւ ո՞վ կարող է ղեկավարել քո այս բազմամարդ ժողովրդին»։ 10Տիրոջը հաճելի եղաւ Սողոմոնի այս խնդրանքը, 11եւ Տէրն ասաց նրան. «Քանի որ դու այդ բանը խնդրեցիր ինձնից, խնդրեցիր ոչ թէ կեանքի երկար օրեր, հարստութիւն կամ քո թշնամիների մահ, այլ խնդրեցիր խելամտութիւն՝ դատ անելու, 12ուստի քո ասածի համաձայն եմ վարուելու. քեզ տալիս եմ իմաստուն ու հանճարեղ միտք, այնպէս որ ո՛չ քեզնից առաջ է քո նմանը եղել, եւ ո՛չ էլ քեզնից յետոյ քո նմանը կը յայտնուի։ 13Քեզ տալիս եմ նաեւ այն, ինչ դու չխնդրեցիր՝ հարստութիւն ու , այնպէս որ քո ապրած կեանքի օրերին թագաւորներից ոչ ոք չի լինելու քեզ նման։ 14Եւ եթէ ընթանաս իմ ճանապարհով, կատարես իմ հրամաններն ու պատուիրանները, ինչպէս ընթացել էր քո հայր Դաւիթը, ապա քո կեանքի օրերը կ’երկարեցնեմ»։ 15Սողոմոնը զարթնեց եւ տեսաւ, որ դա էր։ Նա եկաւ , կանգնեց Սիոնում գտնուող Տիրոջ ուխտի տապանակի դէմ յանդիման, զոհասեղանի առջեւ, ողջակէզներ ու խաղաղութեան զոհեր մատուցեց եւ մեծ խրախճանք սարքեց իր եւ իր բոլոր ծառաների համար։

ՍՈՂՈՄՈՆԵԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹԻՒՆ

16Այդ ժամանակ երկու անառակ կանայք եկան ու կանգնեցին արքայի առջեւ։ 17Կանանցից մէկն ասաց. «Լսի՛ր ինձ, տէ՛ր իմ, ես եւ այս կինը մի տան մէջ էինք։ Ես երեխայ ունեցայ այդ տանը։ 18Այնպէս պատահեց, որ երրորդ օրն այս կինն էլ ծնեց։ Մենք էինք միայն տանը, մեր երկուսից բացի ուրիշ ոչ ոք չկար տանը։ 19Գիշերը սրա որդին մեռաւ, որովհետեւ նա իր երեխայի վրայ էր պառկել։ 20Սա գիշերուայ կէսին զարթնել է, վերցրել իմ մանկանն իմ գրկից, երբ ես՝ քո աղախինը, քնած եմ եղել, պառկեցրել է իր ծոցում, իսկ իր մեռած որդուն դրել է իմ ծոցը։ 21Առաւօտեան վեր կացայ, որ կուրծք տամ իմ որդուն, բայց տեսայ, որ մեռած է։ Ցերեկը մի լաւ դիտեցի նրան եւ տեսայ, որ դա իմ ծնած երեխան չէ»։ 22Միւս կինն ասաց. «Ո՛չ, մեռածը քո որդին է, իմ որդին կենդանին է»։ Առաջին կինն ասում էր. «Ո՛չ, կենդանին իմ որդին է, իսկ քո որդին մեռածն է»։ 23Այսպէս վիճեցին արքայի առջեւ։ Արքան ասաց նրանց. «Դու ասում ես, թէ՝ “Այս կենդանին է իմ որդին, մեռածը նրա որդին է”, իսկ դու էլ ասում ես՝ “Ո՛չ, մեռածը քո որդին է, կենդանին իմ որդին է”»։ 24Արքան ասաց. «Սուրն ի՛նձ բերէք»։ Սուրը բերեցին թագաւորի մօտ։ 25Արքան ասաց. «Կտրեցէ՛ք, երկու կէս արէ՛ք այս կենդանի ծծկեր մանկանը, նրա մի կէսը տուէ՛ք սրան ու միւս կէսը՝ նրան»։ 26Այն կինը, որի որդին կենդանի էր, ցաւից գալարուեց իր որդու համար։ Նա ասաց արքային. «Լսի՛ր ինձ, տէ՛ր, կենդանի մանկանը տուէ՛ք նրան, միայն թէ մի՛ սպանէք մանկանը»։ Միւս կինն ասաց. «Ո՛չ իմը թող լինի, ո՛չ նրանը, մէջտեղից կիսէ՛ք նրան»։ 27Պատասխան տուեց արքան՝ ասելով. «Նրա՛ն տուէք կենդանի մանկանը, ով ասաց, թէ՝ “Դրա՛ն տուէք, միայն թէ մի՛ սպանէք երեխային”։ Նա է դրա մայրը»։ 28Եւ ամբողջ Իսրայէլը լսելով արքայի վճռած դատաստանը՝ երկնչեց արքայից, քանզի տեսաւ, որ նրա մէջ վարելու Աստծու իմաստնութիւնը կար։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն