Առաջին Թագավորաց գիրք

27

ԴԱՒԻԹՆ ԱՊԱՍՏԱՆՈՒՄ Է ԱՅԼԱԶԳԻՆԵՐԻ ՄՕՏ

1Դաւիթն իր մտքում ասաց. «Վերջապէս ես մի օր Սաւուղի ձեռքով կորչելու եմ։ Այլազգիների երկիրը փախչելուց լաւ բան չկայ։ Եթէ պատահի, որ Սաւուղն ինձ փնտռի Իսրայէլի բոլոր սահմաններում, դարձեալ նրա ձեռքից կ’ազատուեմ»։ 2Դաւիթը վեր կացաւ, եւ ինքն ու իր հետ եղող վեց հարիւր մարդիկ անցան գնացին Գէթի արքայ Մովաքի որդի Անքուսի մօտ։ 3Ինքը Դաւիթն ու իր մարդիկ, ամէն մէկն իր ընտանիքով, եւ Դաւիթն էլ իր երկու կանանց՝ Աքինովամ Յեզրայէլացու եւ Նաբաղ Կարմեղացու Աբիգեայի հետ բնակուեցին Գէթում, Անքուսի մօտ։ 4Երբ Սաւուղին տեղեկացրին, թէ Դաւիթը փախել է Գէթ, նա այլեւս չհետապնդեց նրան։

5Դաւիթն ասաց Անքուսին. «Եթէ քո ծառան քո առաջ է գտել, ինձ տե՛ղ տուր երկրի քաղաքներից մէկում, որ այնտեղ մնամ. Ինչո՞ւ քո ծառան քեզ հետ նստի թագաւորանիստ քաղաքում»։ 6Այն ժամանակ Անքուսը նրան տուեց Սիկեղակը, եւ այդ պատճառով Սիկեղակը Հրէաստանի արքաներին է պատկանել։ Այդպէս է մինչեւ օրս։ 7Դաւիթը այլազգիների երկրում բնակուեց չորս ամիս։

8Դաւիթն ու նրա մարդիկ ելնում ու ասպատակում էին բոլոր գեսերացիների, գեզերացիների ու ամաղէկացիների վրայ, որոնք բնակւում էին Գեղամսուրի ապահով պարսպապատ քաղաքներից մինչեւ ։ 9Դաւիթը հարուածեց այդ երկիրը եւ ողջ չթողեց ո՛չ տղամարդ եւ ո՛չ կին։ Նա աւար էր առնում ոչխարների հօտեր, արջառներ, աւանակներ, ուղտեր եւ -կապուստ ու վերադառնում Անքուսի մօտ։ 10Անքուսը հարցրեց Դաւթին. «Ո՞ր կողմն արշաւեցիք այսօր»։ Դաւիթը պատասխանեց Անքուսին. «Հրէաստանի հարաւային կողմերը եւ Հերամլի ու Կենեզի կողմերը։ 11Տղամարդ ու կին ողջ չթողեցի, որ Գէթ բերեմ, որպէսզի, Գէթ գալով, մեր մասին լուր չբերեն, թէ՝ “Այս բոլորը Դաւիթն է արել”»։ Եւ այս էր Դաւթի սովորութիւնը, քանի դեռ նա բնակւում էր այլազգիների երկրում։ 12Անքուսը Դաւթին շատ էր վստահում՝ ասելով. «Այս մարդը Իսրայէլի իր ժողովրդի մօտ իրեն վարկաբեկել է. Թող ինձ մօտ մինչեւ վերջ ծառայ լինի»։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն