Առաջին Թագավորաց գիրք

9

ՍԱՒՈՒՂԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՍԱՄՈՒԷԼԻՆ

1Բենիամինի որդիներից սերուած Կիս անունով մի ուժեղ մարդ կար, որ որդին էր Աբիէլի, եւ սա որդին՝ Արէդի, եւ սա թոռը՝ Բեքորաթի ու ծոռը՝ Ափիայի, որ յեմինացի մի մարդ էր։ 2Նա անունով ու թիկնեղ մի որդի ունէր։ Իսրայէլացիների մէջ նրանից բարետես մարդ չկար, բոլոր մարդիկ մէկ գլխով ցածր էին նրանից։

3Մի անգամ կորան Սաւուղի հօր աւանակները։ Կիսն ասաց իր որդի Սաւուղին. «Վերցրո՛ւ ծառաներից մէկին, եւ ելէ՛ք, գնացէ՛ք աւանակները փնտռելու»։ 4Նրանք գնացին, անցան Եփրեմի լեռը, անցան Սարիսի երկիրը՝ չգտան աւանակները, անցան Սադիմի երկիրը՝ չկային աւանակները, անցան յեմինացիների երկիրը՝ եւ չգտան։ 5Երբ հասան Սիփ, Սաւուղն ասաց իր հետ եկած ծառային. «Արի՛ վերադառնանք։ Կարող է հայրս, աւանակները մոռացած, մե՛զ համար անհանգստանայ»։ 6Ծառան ասաց նրան. «Այս քաղաքում է ապրում Աստծու մարդը։ Նա պատուաւոր մարդ է եւ ինչ որ ասում է, անպայման կատարւում է։ 7Արի՛ գնանք նրա մօտ, թերեւս մեզ ցոյց տայ այն ճանապարհը, որով պէտք է գնանք»։ Սաւուղն ասաց իր հետ եկած ծառային. «Եթէ գնանք, ի՞նչ տանենք Աստծու մարդուն, չէ՞ որ մեր ամաններից հացը պակասել է, եւ մի աւելի բան չունենք, որ տանենք Աստծու մարդուն»։ 8Ծառան նորից պատասխան տալով Սաւուղին՝ ասաց. «Ես ունեմ քառորդ սիկղ արծաթ։ Այն կը տաս Աստծու մարդուն, եւ նա ցոյց կը տայ մեր ճանապարհը»։ 9(Հին ժամանակներում երբ իսրայէլացիները գնում էին Աստծուց խորհուրդ հայցելու, այսպէս էին ասում. «Եկէ՛ք գնանք տեսանողի մօտ», որովհետեւ հին ժամանակներում ժողովուրդը մարգարէին տեսանող էր անուանում)։ 10Սաւուղն իր ծառային ասաց. «Ճիշտ ես ասում, արի՛ գնանք»։

11Եւ նրանք գնացին այն քաղաքը, ուր գտնւում էր Աստծու մարդը։ Մինչ նրանք բարձրանում էին դէպի տանող զառիվերը, նրանց հանդիպեցին աղջիկներ, որոնք հանելու էին եկել։ 12Նրանք հարցրին աղջիկներին. «Այստե՞ղ է ապրում տեսանողը»։ Աղջիկները պատասխան տալով՝ ասացին. «Այստեղ է, ահա ձեր առջեւն է, սակայն շտապեցէ՛ք, նա միայն այսօրուայ համար է եկել քաղաք, որովհետեւ ժողովուրդն այսօր է Բամայում անում։ 13Եթէ հիմա մտնէք քաղաք, նրան կը գտնէք այնտեղ, որովհետեւ դեռ չի գնացել Բամա՝ ուտելու, եւ ժողովուրդը չի ուտի, մինչեւ որ նա չգայ, որովհետեւ նա օրհնում է զոհը, ու դրանից յետոյ հիւրերն ուտում են։ 14Արդ, շո՛ւտ գնացէք, որ նրան հիմա այնտեղ գտնէք»։ Նրանք գնացին քաղաք եւ երբ մտան քաղաքամէջ, Սամուէլն էլ Բամա բարձրանալիս հանդիպեց նրանց։

15Սաւուղի գնալուց մի օր առաջ Տէրը Սամուէլին յայտնել էր նրա մասին ու ասել. «Վաղը այսինչ ժամին Բենիամինի երկրից մի մարդ պիտի ուղարկեմ քեզ մօտ, որ նրան Իսրայէլի իմ ժողովրդի վրայ օծես։ 16Նա իմ ժողովրդին պիտի փրկի այլազգիների ձեռքից, քանզի ականատես եղայ ժողովրդիս տառապանքներին, եւ նրա աղաղակը ինձ հասաւ»։ 17Սամուէլը տեսաւ Սաւուղին, եւ Տէրն ասաց նրան. «Ահաւասիկ սա է այն մարդը, որի մասին ասել եմ քեզ, թէ՝ ‚Նա է ղեկավարելու իմ ժողովրդին»։ 18Սաւուղը քաղաքամիջում մօտենալով Սամուէլին՝ հարցրեց. «Ասա՛ ինձ, ո՞րն է տեսանողի տունը»։ 19Պատասխան տուեց Սամուէլը եւ ասաց Սաւուղին. «Տեսանողը ես ինքս եմ։ Իմ առջեւից գնալով բարձրացի՛ր Բամա։ Այսօր ինձ հետ կ’ուտես, իսկ վաղը քեզ կ’արձակեմ, եւ ամէն ինչ, որ սրտումդ կայ, կը պատմեմ քեզ։ 20Երեք օր առաջ կորցրած քո աւանակների համար մի՛ մտածիր, քանզի դրանք գտնուել են։ 21Եւ ո՞ւմ է պատկանում Իսրայէլի փառքը, եթէ ոչ քեզ եւ քո հօր ամբողջ տոհմին»։ Պատասխան տուեց Սաւուղն՝ ասելով. «Չէ՞ որ ես Իսրայէլի ամենափոքր ազգատոհմին պատկանող մի յեմինացու որդի եմ, եւ Բենիամինի ցեղի մէջ իմ տոհմը ամենակրտսերն է։ Ինչո՞ւ ես ինձ այդ բաներն ասում»։

22Սամուէլը Սաւուղին ու նրա ծառային տարաւ ճաշասրահ, նրանց նստեցրեց շուրջ երեսուն հիւրերի ամենավերին շարքում։ 23Սամուէլն ասաց խոհարարին. «Բե՛ր ինձ այն բաժինը, որ քեզ տուի ու պատուիրեցի, որ քեզ մօտ պահես»։ 24Խոհարարը եփեց ազդրը՝ վրայի եւ այն դրեց Սաւուղի առջեւ։ Սամուէլն ասաց Սաւուղին. «Ահաւասիկ այս է մնացել, առջեւդ դի՛ր ու կե՛ր, որ դա քեզ համար վկայութիւն լինի ժողովրդի առաջ, եւ կրծի՛ր»։ Այդ օրը Սաւուղը Սամուէլի հետ կերաւ։

25Նա Բամայից իջաւ քաղաք։ Սաւուղի համար տանիքի վրայ անկողին գցեցին, ու նա քնեց։ 26Երբ առաւօտեան նրանք զարթնեցին, Սամուէլը Սաւուղին տանիքից կանչելով՝ ասաց. «Ե՛կ, արձակելու եմ քեզ»։ Սաւուղն իջաւ, եւ ինքն ու Սամուէլը տնից դուրս եկան։ 27Երբ նրանք հասան քաղաքի սահմանին, Սամուէլն ասաց Սաւուղին. «Ասա՛ քո ծառային, որ մեզանից առաջ անցնի»։ Եւ նա առաջ անցաւ։ Սամուէլն ասաց Սաւուղին. «Դու այսօր այստեղ կը մնաս, որ լսես Տիրոջ պատգամները»։

Էջմիածին · HYEJB1994