Երկրորդ Մնացորդաց գիրք

15

ԱՍԱՅԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒԹԻՒՆՆԵՐԸ

1Տիրոջ հոգին իջաւ Ադադի որդի Ազարիասի վրայ։ 2Նա, կանգնելով Ասայի եւ ամբողջ Յուդայի ու Բենիամինի երկրների ամբողջ ժողովրդի առջեւ, ասաց. «Լսեցէ՛ք ինձ, ո՜վ Ասա եւ Յուդայի ու Բենիամինի երկրների բոլո՛ր մարդիկ։ Տէրը ձեզ հետ է, քանի որ դուք նրա հետ էք։ Արդ, եթէ դուք նրան փնտռէք, նա կը յայտնուի ձեզ, եւ եթէ լքէք նրան, նա էլ ձեզ կը լքի։ 3Երկար ժամանակ Իսրայէլը եղել է առանց ճշմարիտ Աստծու, առանց քահանայի, որ ուսուցանէր, 4եւ առանց օրէնքի, որ նրանց դարձնէր դէպի Իսրայէլի Տէր Աստուածը, բայց Տէրը նրանց մէջ էր։ 5Այդ ժամանակներում չկար ապահովութիւն դուրս եկողի ու ներս մտնողի համար, քանզի Տիրոջ սարսափն էր ընկել գաւառների բոլոր բնակիչների վրայ։ 6Ազգը ազգի դէմ էր պատերազմում, եւ քաղաքը՝ քաղաքի, քանզի ամէն տեսակ նեղութիւններով զարհուրեցրել էր նրանց։ 7Արդ, դուք զօրացէ՛ք, ու ձեր ձեռքերը թող չթուլանան, քանզի ձեր գործերը վարձ են ունենալու»։

8Երբ Ասան լսեց այս խօսքերը եւ Ազարիաս մարգարէի մարգարէութիւնը, զօրացաւ եւ Յուդայի ու Բենիամինի երկրներից եւ այն քաղաքներից, որ գրաւել էր Եփրեմի լերան վրայ, դուրս գցեց ամէն տեսակ կուռքերը։ Նա կատարեց նաեւ Տիրոջ տաճարի առջեւում գտնուող Տիրոջ զոհասեղանի նաւակատիքը։ 9Նա ժողովեց հաւաքեց Յուդայի ու Բենիամինի երկրների մարդկանց, ինչպէս եւ Եփրեմի, Մանասէի, Շմաւոնի ցեղերից նրանց մօտ գտնուող պանդուխտներին, քանզի շատերը, տեսնելով որ նրանց Տէր Աստուածը նրա հետ է, Իսրայէլից անցել-գնացել էին նրա կողմը։ 10Ասայի թագաւորութեան տասնհինգերորդ տարուայ երրորդ ամսին նրանք հաւաքուեցին Երուսաղէմում։ 11Այդ օրը նա բերուած աւարից Տիրոջ համար զոհաբերեց եօթը հարիւր զուարակ ու եօթը հազար ոչխար։ 12Նա ուխտ դրեց, որ իրենց Տէր Աստծուն պէտք է պաշտեն ամբողջ սրտով եւ ամբողջ հոգով։ 13Ով չէր պաշտի Իսրայէլի Տէր Աստծուն, պէտք է մեռնէր, լինի երիտասարդ թէ ծեր, տղամարդ թէ ։ 14Նրանք բարձր ձայնով ու եղջերափող հնչեցնելով երդուեցին Տիրոջը։ 15Ամբողջ Յուդայի երկիրը ուրախացաւ երդման համար, քանզի իրենց ամբողջ սրտով երդուեցին եւ յօժարակամ պաշտեցին Նրան։ Տէրը նրանց մէջ էր. Նա համատարած հանգստութիւն պարգեւեց նրանց։ 16Ասան իր ՝ Մաաքային հեռացրեց, քանզի սա Աստարտի քրմուհի էր, ու խորտակելով կուռքերը՝ այրեց դրանք Կեդրոնի հեղեղատում։ 17Բարձրադիր մեհեանները, սակայն, չվերացուեցին. դրանք տակաւին կային Յուդայի երկրում ու Իսրայէլում, թէեւ Ասայի սիրտն իր կեանքի բոլոր օրերին լի էր Աստուծով։ 18Նա ներս տարաւ իր Դաւթի սրբութիւնները եւ Տէր Աստծու սրբութիւնները՝ արծաթ, ու սպասք։ 19 չեղաւ մինչեւ Ասայի թագաւորութեան երեսունհինգերորդ տարին։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն